Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մաղձոտ և ողորմելի»․ Ռուբեն Մելքոնյանը՝ Լևոն Տեր–Պետրոսյանի պատասխան արձագանքին

29/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ «Ողորմելի մանիֆեստ» վերտառությամբ կարճ պատասխանին։

Նա մասնավերապես գրել է․ Մաղձոտ և ողորմելի արձագանք․․․

Նկատեցի, որ Հայաստանի առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը «ողորմելի մանիֆեստ» վերնագրված կարճ տեքստով արձագանքել և անդրադարձել է օրեր առաջ մի խումբ դիվանագետների, գիտնականների, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների հայտարարությանը, որը նվիրված էր Արցախի, Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրներին և մասնավորապես՝ դրանցում առկա այն կարմիր գծերին, որոնք հատելը դեմ է մեր պետական շահերին: Ճիշտն ասած, նախ իմաստ չեմ տեսնում, երկրորդ էլ՝ ժամանակ չունեմ բովանդակային բանավեճի մեջ մտնել, սակայն երկու հարց, այնուամենայնիվ, կուզենամ հղել առաջին նախագահին:

Առաջին՝ 1998 թ. հրաժարականից հետո ՀՀ առաջին նախագահը երբևէ արձագանքե՞լ է Հեյդար Ալիևին, Իլհամ Ալիևին, Սուլեյման Դեմիրելին, Էրդողանին, Դավութօղլուին, Չավուշօղլուին. անկեղծորեն կուզենայի լսել բազմափորձ Տեր-Պետրոսյանի հակադարձումները թշնամական երկրների ղեկավարներին և նրանց հայտարարություններին: Այլապես, միայն հայ գիտնականների, մտավորականների հանդեպ, հատկապես վերջին շրջանում, նախկին նախագահի բացասական գերուշադրությունը և ձաղկող քննադատությունը մտասևեռման տարրեր պարունակող իրավիճակի է նմանվում:

Երկրորդ՝ ինչքանով է ճիշտ, որ տարիքն առած, գիտական կոչում ունեցող, նախկինում պետության ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձը նման որակումներով, ծաղրանքով արտահայտվի մի տեքստի մասին, որի տակ ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախկին երեք նախարարներ, բազմաթիվ արտակարգ և լիազոր դեսպաններ, գիտնականներ, ակադեմիկոսներ, արվեստագետներ: Ինչպես կարելի է դա անվանել «կարկառունների մտքի ազգափրկիչ փայլատակումներ» և սարկաստիկ, տարիքին անհարիր, չստացված համեմատություններով մտքեր երկնել:

Վերջում «պրագմատիզմի շանտաժի» և առաջին նախագահի ջերմեռանդ պաշտպաններ, ձեր հնարավոր մաղձ-քննադատությունը և կեղծ ինտելեկտուալության եղկելի գոհարները սփռելուց առաջ հիշեք, որ այդ «ողորմելի» որակված տեքստը ստորագրել է նաև Հայրենիքի իրական և լեգենդար նվիրյալը՝ 85-ամյա Գուրգեն Մելիքյանը…

Հ.Գ. Մի հռետորական հարց էլ մնաց. արդյո՞ք լավ երաժշտությունը ի զորու է թուլացնել մաղձոտ նենգության կարծրացած շերտերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞վ է հանձնարարել Արմենակին ձեռնաշղթայել, ո՞վ. Գեղամ Նազարյան

Հաջորդ գրառումը

Եթե իրոք ուզում եք իշխանափոխություն՝ դուրս եկեք փողոց, մի կանգնեք ոչ մեկի կողքը, կանգնեք ձեր կողքը, ձեր ընկերների կողքը․ Արեն Ապիկյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025
Նորություններ

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Նորություններ

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
Հաջորդ գրառումը

Եթե իրոք ուզում եք իշխանափոխություն՝ դուրս եկեք փողոց, մի կանգնեք ոչ մեկի կողքը, կանգնեք ձեր կողքը, ձեր ընկերների կողքը․ Արեն Ապիկյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական