Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
dav

dav

Մահացել է ամերիկահայ գրող Սարգիս Փաթափությանը

24/05/2025
- Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

98 տարեկան հասակում ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կյանքից հեռացել է գրող, թարգմանիչ, խմբագիր, թատերագիր, վիպագիր Սարգիս Փաթափությանը, գրական անունով՝ Սարգիս Վահագնը: «Սրտի խոր կսկիծով կը գուժեմ իմ սիրելի հօր՝ Սարգիս Վահագն Փաթափութեանի մահը որ պատահեցաւ Երկուշաբթի 19 Մայիս 2025-ին Լոս Անճելոսի մէջ յետ կարճատեւ հիւանդութեան»,- գրել էր ֆեյսբուքյան էջում Սարգիս Վահագի դուստրը՝ Հուրի Փաթափուրթյանը։ Հիշեցնենք, որ հանգուցյալի կինը՝ սիրված մանկավարժ Հայկուհի Աճեմյան Փաթափուրթյանը կյանքից հեռացել էր երկու տարի առաջ։ Նա երեք զավակների հայր էր, որոնցից մեկը բժշկագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանն է:

Հատկապես արժանի է հիշատակման Սարգիս Վահագնի «Արշիլ Գորկի» ինտելեկտուալ վեպը, որը փոխադրվել է նաեւ արեւելահայերենի եւ հրատարակվել Երեւանում 2022 թվականին։

Ինչպես հայտնի ամերիկահայ գրականագետ Երվանդ Ազատյանն էր նշել այդ գրքի առաջաբանում, «Սարգիս Վահագն արձակագրի գրողական հեղաշրջումը եղել է օրինաչափ. նա իր տաղանդը կառուցել է քար առ քար՝ այն հաստատելով կայուն հիմքի վրա։ Նա իր պատմվածխների երեք հատորով դրսեւորել է իր պատմելու շնորհը եւ նյութեր զարգացնելու վարպետությունը՝ «Մատանիներ», «Արմատներ» եւ «Տագնապը»։Ապա նաեւ փորձել է թատրոնը, որն իրեն տվել է երկխոսությամբ կերպարներ կերտելու, բարդ վիճակներ զարգացնելու եւ գեղագիտորեն լուծելու արվեստը»։ Ազատյանը բարձր է գնահատել նաեւ «Արշիլ Գորկի» վեպը, որն իրապես կարդացվում է մեկ շնչով՝ հիանալի սյուժե, հայերեն բացառիկ լեզու եւ պատումի վարպետություն։ «Հնարավոր չէ կռահել, թե այս գործի մեջ որտեղ վերջանում Գորկին եւ որտեղ սկսվում Սարգիս Վահագնը»,- գրում է Ազատյանը։
Անվանի գրողի պաշտոնական կենսագրությունում նշված է, «Ծնած է Պէյրութ,1927-ին, հաճնցի հօրմէն եւ շապինգարահիսարցի մօրմէն։ Նախնական ուսումը ստացած է Աբգարեան եւ Սահակեան վարժարաններուն մէջ, ապա երկրորդականը շարունակած՝ տեղւոյն ֆրանսական Լիսէն, եւ աւարտած Առեւտրական ճիւղը՝ 1945-ին։ Ան ամուսնացած է վաստակաշատ դաստիարակուհի Հայկուհի Աճէմեանին հետ, ունի երեք զաւակներ: 1987-էն ի վեր բնակութիւն հաստատած է Լոս ԱՆճելոս։ Ստեղծագործել սկսեր է պատանի հասակէն»։

Իր հրատարակած գործերից են՝

  • «Մատանիներ»՝ պատմվածքներ (Բեյրութ, 1969)
  • «Արմատներ»՝ պատմվածքներ (Երևան, 1981)
  • «Նայիրեան մորմոք»՝ թատրերգություն (Բեյրութ, 1982)
  • «Աշոտ Ողորմած»՝ թատրերգություն (Լոս Անջելես, 1991)
  • «Տագնապը»՝ պատմվածքներ (Լոս Անջելես, 2000)։
  • «Արշիլ Կորքի»՝ վեպ (Լոս Անջելես, 2004)
  • «Գրական համաստեղութիւն»՝ գրադատություն (Լոս Անջելես, 2008)
  • «Շուրջը Ոչինչ»՝ Արմեն Լյուբենի (Շահան Շահնուր) ֆրանսերեն բանաստեղծությունների ամբողջական թարգմանություն (Լոս Անջելես, 2007)
  • «Հաճը՜նը Սիրուն…»՝ վեպ
  • «Ծաղկաքաղ»՝ պատմվածքների լիակատար ժողովածու։
  • «Ինքս՝ Ինձ Հետ» Յուշավէպ, 2019

Իր կրտսեր տղան՝ Արտեմը Հոկտեմբեր ՛ 2021ին արժանացաւ Նոպելեան համբաւաւոր մրցանակին՝ բժշկագիտական մարզէն ներս իր թանկարժէգ գիւտարարութեան առ ի գնահատանք»:

Պատմվածքներով ու հրապարակագրական հոդվածներով նա հանդես է եկել «Մշակոյթ», «Լուսաբեր», «Նոր գիր», «Անի», «Շիրակ», «Գարուն», «Նաւասարդ», «Կամար», «Առագաստ» շաբաթաթերթերում եւ հանդեսներում:

Արժանացել է ԹՄՄիության «Հայկաշէն Ուզունեան», ՀԲԸՄիության «Ալեք Մանուկեան» գրական մրցանակներին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.ի «Ս. Սահակ-Մեսրոպ» շքանշանին:

Աղբյուր՝ orer.eu

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անթիլիասի մայրավանքում լույս է տեսել «Արցախի դեմ ցեղասպանության» գիտաժողովի նյութերի հավաքածուն

Հաջորդ գրառումը

Ինչի՞ վրա է ամսական շուրջ 50.000 դոլար ծախսելու ՀՀ կառավարությունը Վաշինգտոնում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Միջազգային

Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ

16/04/2026
Հաջորդ գրառումը

Ինչի՞ վրա է ամսական շուրջ 50.000 դոլար ծախսելու ՀՀ կառավարությունը Վաշինգտոնում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական