ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի բանաձևը։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 116, դեմ՝ 54 երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան, Հունգարիան, Ճապոնիան։ 11 պետություն ձեռնպահ է մնացել։ Նշենք, որ ռուսական բանաձևի համահեղինակներից մեկը Հայաստանն է:
