Հունվարի 9-ին Ճապոնիայի Իբարակի նահանգում թռչնի գրիպի բռնկման պատճառով մոտ 930 հազար հավ կոչնչացվի։
Երկրի գյուղատնտեսության նախարարությունը վիճակագրություն է հրապարակել, ըստ որի՝ վերջին մի քանի ամսում Ճապոնիայում արդեն ոչնչացվել է 10 միլիոն հավ։ Դրանց գենետիկ զննումը հաստատել է թռչի գրպի շտամի առկայությունը։
Նշենք, որ Ճապոնիան համառորեն պայքարում է թռչնի գրիպի դեմ դեռ 2020 թվականից, երբ մեկ սեզոնի ընթացքում ոչնչացվեց մոտ 10 միլիոն թռչուն։ Այդ տարի ճապոնական 47 նահանգից 18-ում բացահայտվել է թռչնի գրիպի 52 դեպք։ 2022-ի ավարտին 23 նահանգում արդեն 56 դեպք է գրանցվել։