Փետրվարի 15-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ հրավիրվել է արցախահայության ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի առաջին նիստը:
Տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է ԱՀ Նախագահի 2023 թվականի փետրվարի 13-ի ՆՀ -81-Ա հրամանագիրը պետական հանձնաժողովի անհատական կազմի մասին: Համաձայն հրամանագրի՝ ձևավորվել է հանձնաժողովի հետևյալ կազմը.
Արթուր Թովմասյան – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, հանձնաժողովի նախագահ
Արթուր Հարությունյան – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Ազատ հայրենիք–ՔՄԴ» խմբակցության ղեկավար
Մարսել Պետրոսյան – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Միասնական հայրենիք», խմբակցության ղեկավար
Արթուր Մոսիյան – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար
Դավիթ Գալստյան – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար
Դավիթ Մելքումյան – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար
Կարեն Կոստանդյան – Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Դավիթ Սարգսյան – Ստեփանակերտի քաղաքապետ
Արտեմ Հարությունյան – Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ
Ժիրայր Միրզոյան – Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
Ռոբերտ Ղահրամանյան – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար
Խորհրդակցությանը քննարկվել է արցախահայության ազգային–ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների ծրագրի կազմման հարցը:
ԱԺ նախագահը հայտարարել է, որ վաղը ՝ փետրվարի 16-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա հանձնաժողովի հերթական նիստը: