Ղազախստանը հայտարարել է, որ հանրապետությունում մշակված պատվաստանյութի նախնական փորձարկումները ցույց են տվել դրա անվտանգությունն ու արդյունավետությունը: Այդ մասին հայտարարել է կրթության և գիտության նախարար Ասխատ Աիմագամբետովը։
Դիտարկվել են պատվաստանյութի ալերգենությունը, անվտանգությունը, մարմնի ջերմաստիճանի բարձրացման հարցը։ «Նախնական արդյունքները շատ լավն են, ասել է նախարարը: Այսօր մենք տեսնում ենք հակամարմինների կտրուկ աճ», նրա խոսքերը մեջբերում է inform.kz-ը: