Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՔԾ-ն ներքին համոզմունք ունի՝ Սյունիքի տարածքներն ու ենթակառուցվածքները ադրբեջանցիների հսկողության տակ է հանձնվել ապօրինաբար. Գործի վարույթը կարճելու հիմքեր չեն գտել

25/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՔԾ-ն որևէ իրավական հիմք չի գտել հայկական ռազմավարական նշանակության տարածքներն ադրբեջանցիներին հանձնելու համար, սակայն չեն համարձակվում նաեւ պատշաճ իրավական գնահատական տալ ու մեղադրանք առաջադրել՝ տարածքները թշնամուն հանձնելու հրաման տված ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2020թ դեկտեմբերին ադրբեջանցիների հսկողության տակ են անցել Սյունիքի ռազմավարական նշանակության բարձունքները, Որոտանի, Շուռնուխի, Քարահունջի որոշ տներ, դաշտավայրեր, ինչպես նաեւ արոտավայրեր, այգիներ՝ Սյունիքի այլ բնակավայրերից, Գորիս-Կապան ճանապարհի մի մասը, թեեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությամբ նման զիջումներ նախատեսված չէին։ Ավելին՝ ուղղակի ամրագրված էր, որ կողմերը մնում են այն դիրքերում, որտեղ գտնվում են հայտարարությունն ստորագրելու պահին։

«Փաստինֆո»-ն ամիսներ առաջ հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյո՞ք ՀՀ տարածքային ամբողջականության դեմ իրականացվող գործողությունների առնչությամբ քրեական գործ հարուցվել է։ Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունը 2021 թվականի հունվարի 12-ին գրավոր հայտնել էր, որ նշված հանգամանքները քննության առարկա են դարձել ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի ընթացքում հայտնած փաստերի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, որոնց կտրվեն քրեաիրավական գնահատականներ։

Ամիսներ անց՝ 2021 թվականի հոկտեմբերին, «Փաստինֆո»-ն կրկին գրավոր հարցում ուղարկեց ՀՔԾ՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում նախաքննությունը, արդյոք պարզվել են ՀՀ տարածքային ամբողջականության դեմ իրականացված գործողությունների հանգամանքները, թե ինչ հիմնավորմամբ են Սյունիքի ռազմավարական նշանակության տարածքները, ենթակառուցվածքները հանձնվել թշնամուն։ Ի վերջո, քրեաիրավական գնահատականներ տրվել են, թե ոչ։

Առավել եւս, երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւս ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ սահմանազատման-սահմանագծման աշխատանքներ դեռ չեն իրականացվում եւ պարզ էլ չէ, թե ինչ քարտեզով է իրականացվելու։ Ի պատասխան ՀՔԾ-ից պաշտոնապես հայտնել են, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Ասել է թե՝ ՀՔԾ-ն այս անցած ամիսների ընթացքում եւս համոզվել է, որ բազմաթիվ իրավական խնդիրներ կան Սյունիքի տարածքներն ադրբեջանական հսկողության տակ հանձնելու գործում ու որեւէ սողանցք անգամ չի գտել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ իրականացված գործողությունների դրվագով վարույթը կարճելու կամ քրգործի հարուցումը մերժելու համար։ Այլ հարց է, որ որեւէ մեկի մեղադրանք եւս չի առաջադրել, թերեւս սա էլ ունի իր բացատրությունը՝ չունեն համապատասխան համարձակություն, սակայն նախաքննությունը շարունակվում է, որը ցանկացած պահի կարող է Փաշինյանի համար անկանխատեսելի շրջադարձ ունենալ։

Ինչ վերաբերում է Ն. Փաշինյանի, Մհեր Գրիգորյանի հարցաքննությանը, ապա ՀՔԾ-ն խուսափել է այդ հարցին պատասխանել՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատվաստման գործընթացի թիրախն արդեն երեխաներն են․ Արա Զոհրաբյան

Հաջորդ գրառումը

Դանիել Վարուժանի «Հացին երգը»` թուրքերենով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժի մեջ է. Վիտալի Բալասանյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տիգրանաշենը հանձնելուց հետո մեծագույն հավանականությամբ տիգրանաշենցիներին տեղափոխելու են Պարույր Սևակ գյուղ, որտեղ տներ են կառուցվում

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի օրերին ունեի գործողությունների հստակ պլան, բայց Արայիկ Հարությունյանը վախեցավ ինձ հետ հանդիպել․ «Նիկոլ Փաշինյանն իրեն կուտեր». Քոչարյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի հետ տրիբունին կանգնածն Իբադ Հուսեյնովը մորթել է Մարտունու բնակիչ Ռոբերտ Բաբաջանյանին և նրա գլխի հետ լուսանկարվել (լուսանկար). Գագիկ Համբարյան

10/11/2025
Հաջորդ գրառումը

Դանիել Վարուժանի «Հացին երգը»` թուրքերենով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական