Հուսիների Գերագույն հեղափոխական կոմիտեի ղեկավար Մուհամմադ Ալի ալ Հութին La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է, որ Իտալիան թիրախ կդառնա, եթե մասնակցի Եմենի դեմ ագրեսիային։
Նա ասել է, որ Իտալիան պետք է չեզոք մնա իսրայելապաղեստինյան հակամարտությունում և ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ դադարեցնելու հարձակումները Գազայի հատվածի վրա՝ հավելելով, որ դա տարածաշրջանում խաղաղության հասնելու միակ ճանապարհն է։
Անցյալ շաբաթ Իտալիան հայտարարեց, որ ծովակալ կնշանակի Կարմիր ծովում ԵՄ առաքելության հրամանատարության համար և կմիանա արևմտյան նավերը հուսիների հարձակումներից պաշտպանելու գործին: