«Դիմադրություն» շարժումը հունիսի 1-ին հանրահավաք չի նախատեսել։ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները կհանդիպեն ստեղծագործական միությունների, մշակութային, հասարակական գործիչների հետ։ Առանձին հանդիպում-քննարկում է նախատեսված արտախորհրդարանական ուժերի՝ կուսակցությունների հետ։ Արդեն 3 տասնյաից ավելի կուսակցություն համաձայնել է հունիսի 1-ին հանդիպել ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ ու քաղաքական դիրքորոշում հայտնել։
Հունիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Ֆրանսիայի հրապարակում երթ են անցկացնելու կանայք ու երեխաները։ Նախառենությունը «Դիմադրություն» շարժման կին պատգամավորներինն է։ Նրանք կոչ են արել կանանց իրենց երեխաների հետ միանալ երթին։ Ֆրանսիայի հրապարակում երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված այլ միջոցառումներ էլ կլինեն։