Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հունաստանի հետ նոր գործարքի ֆոնին Մակրոնը կոչ է արել եվրոպացիներին «դուրս գալ իրենց միամտությունից» և անկախություն հաստատել Միացյալ Նահանգներից

30/09/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրանսիան ու Հունաստանը շուրջ 3 մլրդ. եվրո արժողությամբ նոր ռազմական գործարք կկնքեն։ Այս մասին հայտնի դարձավ երեկ, երբ կողմերը հայտարարեցին՝ հուշագիր է ստորագրվել, իսկ առաջիկա ամիսներին էլ վերջնական պայմանագիրը կկնքվի, որով Հունաստանը Ֆրանսիայից գնելու է 3 ֆրեգատ արագընթաց հածանավեր` հետագայում 4-րդը գնելու հնարավորությամբ։ Առաջին երկու հածանավերը կառաքվեն 2025թ․-ին, երրորդը՝ 2026թ․-ին։ Նոր գործարքի կարևոր կետերից է նաև պաշտպանական փոխօգնության մասին հատվածը։

Գործարքը հիմնված է ֆրանսիական կործանիչներ գնելու նախորդ համաձայնագրի վրա և Հունաստանին հնարավորություն է տալիս ապագայում լրացուցիչ ռազմանավեր գնել: Երկու կետ, որոնք կարող են պայմանագրի ընդհանուր արժեքը դարձնել ավելի քան €5 մլրդ:

Ինչպես հայտնում է Washington Post-ը՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ Մակրոնը կոչ է արել եվրոպացիներին համաշխարհային բեմում «դուրս գալ իրենց միամտությունից» և հաստատել իրենց անկախությունը Միացյալ Նահանգներից¹: Իհարկե, նա պնդում է, որ պայմանագիրը «այլընտրանք չէ Միացյալ Նահանգների դաշինքին», այլ միջոց «ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնելու Եվրոպական հատվածի պատասխանատվությունը և անելու այն եզրակացությունները, որոնք մեզանից պահանջվում են մեր իսկ պաշտպանությունն ստանձնելու համար»:

«Արդեն ավելի քան 10 տարի է Միացյալ Նահանգները շատ կենտրոնացած է իր վրա և ունի ռազմավարական շահեր, որոնք վերակողմնորոշվում են դեպի Չինաստան և Խաղաղ օվկիանոս», – ասել է նա: «Նրանց իրավունքն է այդպես անել», սակայն «մենք միամիտ կլինեինք, ավելի ճիշտ՝ սարսափելի սխալ թույլ կտայինք, եթե չցանկանայինք հետևություններ անել»:

Հունաստանի վարչապետ Միցոտակիսն էլ նշել է, որ իրենց գործարքը «դուռ է բացում վաղվա ուժեղ և ինքնավար Եվրոպայի համար»։ Նա նաև ասել է, որ Ֆրանսիան ու Հունաստանը Եվրոպայի՝ մարտահրավերներին ինքնուրույն արձագանքման ունակության վերաբերյալ ունեն ընդհանուր տեսլական։

🔲 ՓԱԿԱԳԾՈՒՄ․  {  Այս պայմանագիրն, իհարկե, կարևոր է Ֆրանսիայի ռազմարդյունաբերության համար, սակայն ակնհայտ է, որ դրա իրական նպատակները մի կողմից միասնական եվրոպական ռազմական կարողության զարգացումն է, իսկ մյուս կողմից՝ Թուրքիայի ամբիցիաների զսպումը։ Այն նաև  հստակ ազդակ է առ այն, որ ԱՄՆ-ի ու ՄԲ-ի՝ Ավստրալիայի հետ ձեռք բերած սուզանավերի նոր գործարքի և դրա արդյունքում խափանված ֆրանս-ավստրալական պայմանագրի հետևանքով ի հայտ եկած դիվանագիտական ճգնաժամի պայմաններում անդրատլանտյան հարաբերությունների բացասական հետևանքները դեռ երկար պահպանվելու են։ Թեև Մակրոնը շեշտել է, որ այս  գործարքն ու Եվրոպայի՝ պաշտպանական ոլորտում անկախացման ձգտումը լրացնում, այլ ոչ թե մրցակցում են ՆԱՏՕ-ի հետ, սակայն Մերկելի հեռանալուց հետո  Եվրոպայի առաջնորդի տիտղոսի հավակնորդն, ըստ էության, ցանկանում է ամրապնդել իր դիրքերն ու խթանել Եվրոպայի՝ ԱՄՆ-ից ինքնուրույնացմանը:
Միևնույն ժամանակ, այս գործարքի հիմնական թիրախներից մեկը, ինչպես արդեն նշեցի, Ֆրանսիայի տարածաշրջանային մրցակից ու Հունաստանի հակառակորդ Թուրքիան է։ Անցած տարի Միջերկրական ծովի ջրերում Հունաստանն ու Թուրքիան պատերազմի շեմին էին, երբ վերջինս նավթի և գազի որոնման պատրվակով նավեր էր մտցրել Հունաստանին պատկանող ջրեր, իսկ Ֆրանսիան էլ ռազմածովային ուժերի տեսքով օգնություն էր ուղարկել Հունաստանին։ Ավելի ուշ մի շարք այլ երկրների հետ համատեղ հայտարարվել էր հակաթուրքական ալյանսի ձևավորման մասին։ Այս գործարքն էլ ևս մի քայլ է խորացնելու ռազմավարական դաշնակցությունը՝ նաև համատեղ հակառակորդի սպառնալիքներին դիմակայելու համար։  }

✍🏻 Աստղիկ Մնացականյան

➖➖➖➖
¹ https://www.washingtonpost.com/world/europe/macron-us-independence/2021/09/28/5d900056-205d-11ec-a8d9-0827a2a4b915_story.html
➖➖➖➖

©️ #ՓԱԿԱԳԻԾ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահացել է Սերգեյ Փարաջանովի միակ որդին

Հաջորդ գրառումը

Շահի ու դաշնակցի մեր ընկալումը. հայ-ռուսական հարաբերությունները և մեր կենցաղային հակատրամաբանական մտածողությունը.Ալեն Ղևոնդյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

Շահի ու դաշնակցի մեր ընկալումը. հայ-ռուսական հարաբերությունները և մեր կենցաղային հակատրամաբանական մտածողությունը.Ալեն Ղևոնդյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական