Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հումանիտար ականազերծման կենտրոնի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև կնքվել է հուշագիր

06/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 6-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ հումանիտար ականազերծման ոլորտում համագործակցության ամրապդման, հակամարտությունների հետևանքով տուժած համայնքներին օգնության ցուցաբերման և առկա ռիսկերի առաջնահերթությունների մասին տեղեկատվության օպերատիվ փոխանակման վերաբերյալ։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Հուշագիրը ստորագրել են «ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը և Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն։ Հուշագրի ստորագրմանը ներկա էին նաև ՊՀԾ տարածաշրջանային բյուրոյի արտակարգ իրավիճակների հարցերով համակարգողներ Էրին Բլանքենշիփը և Լուք Իրվինգը։

 «ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանն իր խոսքում վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կունենա դրական արդյունք և կնպաստի համատեղ կարողությունների զարգացմանը։

– Կարևորում եմ երկուստեք տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը, քանի որ դրա շնորհիվ հնարավորություն կընձեռնվի առավել ճշգրիտ որոշել աղտոտված տարածքների առաջնահերթությունը, հաշվի առնելով դրանց ազդեցությունը բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ Դրական եմ համարում հուշագրով նախատեսվող ՊՀԾ մասնագետների համար «ՀԱՓԿ» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնում «Պայթուցիկ զինամթերքի վտանգավոր ազդեցությունը» թեմայով դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ պայմանավորվածությունը։ Հուսով եմ՝ մասնագիտական կրթություն ստացած ՊՀԾ աշխատակիցները մարզային այցելությունների ժամանակ հնարավորություն կունենան տեղի բնակիչներին գիտելիքներ փոխանցել անվտանգ վարքագծի կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին,- նշել է Վաղինակ Սարգսյանը։

Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն իր հերթին ընդգծել է․

– Ուրախ ենք ստորագրել փոխըմբռնման հուշագիր «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։ Մեր սերտ համագործակցությունը թույլ կտա միավորել ջանքերը՝ ապահովելու սահմանամերձ շրջանների բնակչությանը մշակել անվտանգ հողեր, ստանալ առողջ սնունդ, ինչպես նաև նրանց իրազեկել հնարավոր ռիսկերի մասին։ ՊՀԾ-ն պատրաստակամ է համագործակցել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի հետ՝ ականներից տուժածներին, նրանց ընտանիքներին օգնություն ցուցաբերելու, ապրելակերպը բարելավելու, ինչպես նաև, ազդեցության գնահատում իրականացնելու գործում, «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կարողությունները զարգացնելու համար։

Հանդիպման ավարտին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել հանդիպմանը մասնակից Էրին Բլանքենշիփի և Լուք Իրվինգի  հետ․ քննարկվել է համագործակցության ընդլայնման հնարավորությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մեզ այլևս ոչինչ չի փրկի» կեղծ թեզն իշխանությունն է սերմանել, որ խայտառակ փաստաթղթի ստորագրումը հանրությունը հեշտ ընդունի

Հաջորդ գրառումը

Տարոն Մանուկյանն ու Գոռ Սարգսյանը ազատ կարձակվեն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Տարոն Մանուկյանն ու Գոռ Սարգսյանը ազատ կարձակվեն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական