Հնդկաստանը չեղարկել է Թաջ Մահալը վերաբացելու որոշումը, որովհետև երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել: Ինչպես հաղորդել է BBC-ն, Հնդկաստանի իշխանությունները հայտարարել էին, որ հուլիսի 6-ից Թաջ Մահալն իր դռները կբացի, սակայն հուշարձանը փակ կմնա մինչև, կախված կորոնավիրուսի պատկերից, զբոսաշրջիկների համար նոր ծանուցում հայտարարվի: Այլ հուշարձաններ, ինչպիսիք են Ագրա ամրոցը և Ակբարի գերեզմանը, նույնպես բաց չեն լինի զբոսաշրջիկների համար: Երկրի պատկան մարմինները դրանց վերաբացման ժամկետների մասին դեռևս ոչինչ չեն հայտարարել: