ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցը կարելի է դիտարկել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման շրջանակում. «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից։
«Հայկական կողմը կարող է Մինսկի գործընթացի շարունակման հարցը դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և, առաջին հերթին, խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»,- նշել են գերատեսչությունում։
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը հարցում է ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ արդյոք Ադրբեջանը պահանջել է Մինսկի խմբի լուծարումը որպես խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայման, ինչու պաշտոնական Երեւանը չի համաձայնել ԵԱՀԿ-ի լուծարմանը։ Առաջիկայում Հայաստանը կփոխի՞ իր կարծիքը և կա՞ արդյոք Բաքվի հետ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ հայտարարության հնարավորություն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արմեն Խաչատրյանը ավելի վաղ հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի միայն խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում։