Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԿԿ նախագահի թեկնածուներից երեքը հաղթահարել են բարեվարքության շեմը և ներկայացվել են կառավարություն. վերջնական նշանակումը կկատարի գործադիրը. Իոաննիսյան

11/03/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված խորհրդի նպատակն է մի քանի թեկնածուներից բաղկացած ցուցակ կազմել և այն ներկայացնել կառավարությանը, որպեսզի կառավարությունն այդ ցուցակից ընտրի ՀԿԿ նախագահին։ Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ այս մասին ասաց խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը՝ հիշեցնելով, որ մրցույթի առաջին փուլում դիմել էր ընդամենը մեկ թեկնածու՝ ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը։ Նա, սակայն, բարեվարքության շեմը չէր հաղթահարել, և այդ պատճառով հայտարարվել էր մրցույթի երկրորդ փուլ։

«Երկրորդ փուլն ավելի մրցակցային էր. դիմել էր 5 թեկնածու։ Առաջ ընկնելով՝ ասեմ, որ նրանցից երեքը հաղթահարել են բարեվարքության շեմը և ներկայացվել են կառավարություն։ Գործադիրը նրանցից մեկին կնշանակի ՀԿԿ նախագահ։ Օրենքի համաձայն կառավարությունը կարող է և ոչ մեկին չնշանակել, և այդ դեպքում նորից մրցույթ կհայտարարվի։
Երեք թեկնածուներն են, մասնավորապես, Արթուր Նահապետյանը, Գևորգ Քոչարյանը և Պետրոս Մարտիրոսյանը։ Թեկնածուներից երեքն ունեին քննչական փորձ, չորսը՝ դատախազական, երկուսն աշխատել էին նաև մասնավոր ոլորտում, բոլոր հինգն ունեին պետական ոլորտում աշխատանքի փորձ»,- ներկայացրեց Իոաննիսյանը։

Հարցին՝ ի՞նչ չափանիշներով են գնահատել թեկնածուներին, բանախոսը նշեց՝ հիմնականում հաշվի է առնվել  երեք բաղադրիչ՝ անձնական որակներ, բարեվարքություն և մասնագիտական գիտելիքներ, ընդ որում ՝գիտելիքները ստուգվել են հարցաթերթիկներին պատասխանելու միջոցով։

«Սկզբում հանրային ընկալում կար, որ ամեն ինչ կանխորոշված է, և շատերը հավատում էին, որ մրցակցության մեջ մտնելու իմաստ չկա։ Բայց ոչինչ էլ կանխորոշված չէ, և այժմ հինգ թեկնածուներից բավական լայն ընտրության հնարավորություն ունենք։ Իհարկե, այս պահին չեմ կարող ասել՝ կոնկրետ որ թեկնածուներն էին դրական կամ բացասական բարեվարքություն ստացել։

Մենք, ինչպես արդեն ասացի, վերջում որոշում ստորագրեցինք՝ երեք թեկնածուների ցուցակը ներկայացնելու կառավարություն, և ես հատուկ կարծիք ներկայացրեցի։ Հատուկ կարծիքում անդրադարձա մասնավորապես Պետրոս Մարտիրոսյանի բարեվարքության գնահատմանը։

Այսպես ասեմ՝ մի քիչ տարաձայնություններ ունեմ խորհրդի մյուս անդամների հետ, մեր գնահատականները բավականին տարբերվում են։ Իմ մոտեցումն այն էր, որ նրա բարեվարքությունն այնքան բարձր չէ, որքան կարծում եմ, որ պետք է լինի։ Օրինակ՝ քաղաքական չեզոքության մասով Պետրոս Մարտիրոսյանի ընկերը մի շարք հայտարարություններ է արել, որ «Թուրքական իշխանությանը պահող յուրաքանչյուր ոստիկան մի առանձին թուրք է»։ Ես չեմ պատկերացնում, որ ՀԿԿ նախագահը  կարող է ունենալ ընկերներ, որոնք ոստիկանների մասին նման հայտարարություններ են անում։

Մյուս կողմից այս թեկնածուի ուժեղ կողմն այն է, որ նա տեսչական մարմինների հետ աշխատելու բավականին փորձ ունի։

Ինձ շատ դուր եկավ Արթուր Նահապետյանի բարեվարքությունը։ Պարոն Քոչարյանի ուժեղ կողմն էլ այն է, որ անգամ ամենաթեժ ժամկետներում չի վախեցել հետապնդում իրականացնել այնպիսի ազդեցիկ մարդկանց մասով, ինչպիսիք են Ռոբերտ Քոչարյանը, Սյունիքի նախկին մարզպետը և Սերժ Սարգսյանի եղբայրը»,- նշեց Դանիել Իոաննիսյանը։

Բանախոսը միաժամանակ նշեց՝ չի բացառում, որ առավելություն տրվի առավել բարձր միավորներ ունեցող թեկնածուին. իսկ ամենաբարձ միավորներն ստացել է Արթուր Նահապետյանը, երկրորդ տեղում Գևորգ Քոչարյանն է, երրորդում՝ Պետրոս Մարտիրոսյանը։

Վերջում Իոաննիսյանը շեշտեց՝ այնպես չէ, որ այս կամ այն մարմնի՝ ղեկավար չունենալը չի ազդում տվյալ մարմնի աշխատանքի վրա, ակնհայտ է, որ անկյունաքային հարցերով աշխատանքը թերի է կատարվում։

«Բայց ես համարում եմ, որ ավելի լավ է՝ պրոցեսը մեկուկես ամիս երկար տևի, կոնմիտեն ղեկավար չունենա, բայց վերջում լավ ղեկավար լինի։ Ես ասեմ՝ երեք թեկնածուներից որ մեկին էլ կառավարությունը նշանակի, յուրաքանչյուրն էլ էապես ավելի լավ ղեկավար կլինի, քան նախորդ թեկնածու Ռաֆայել Երիցյանը»,- ամփոփեց բանախոսը

Հիշեցնենք, որ երեկ կայացավ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցույթ։ Կոռուպցիոն հանցագործությունները քննող կոմիտեի ղեկավարի թափուր պաշտոնի համար դիմում է ներկայացրել 5 անձ։ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնը թափուր է 2024 թվականի նոյեմբերից, երբ Նիկոլ Փաշինյանը sms-ի միջոցով կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հորդորեց հրաժարական տալ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցանկացած ընտրություն, որը տեղի կունենա առանց Ջորջեսկուի, կլինի ոչ լեգիտիմ. Պեսկով

Հաջորդ գրառումը

Կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իսլամաբադը հերքում է, որ Պակիստանում իրանական ինքնաթիռներ կան

12/05/2026
Նորություններ

Ընտրություններց հետո իմ առաջին քայլը վերաբերելու է բանակին, բանակի ֆինանսավորումն ավելացվելու է. Արման Թաթոյան

12/05/2026
Նորություններ

ՔՊ-ն իր դրոշները պատվիրում է Temu-ից. Գալուստ Նանյան

12/05/2026
Նորություններ

Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ապա Հայաստանի կյանքը կարճ է.Դավիթ Անանյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

Կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական