Ժողովրդին անընդհատ ասում են, որ մենք ապրում ենք գրպանի, ստամոքսի համար։ Ես համաձայն չեմ այս հայտարարության հետ։ Այս չարիքի իշխանությունը մեզ փորձում է ներարարկել այն միտքը, որ տնտեսությունն ու սոցիալական խնդիրները մեզ համար պետք է դառնան գերնպատակ. շաբաթօրյա տեսաուղերձում ասաց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հիմնական խոսակցության թեման փողի, նյութական միջոցների մասին է, որ այն դարձնեն գերնպատակ, պաշտամունք։ Տնտեսությունը պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե ժողովրդին ծառայեցնի տնտեսությանը։
Բագրատ Սրբազանը համաձայն չէ մեր երկրում իշխանությունների վարած այս քաղաքականության հետ, որը փորձում է ժողովրդին դարձնել փողի ու ստամոքսի գերի։
«Հայտարարագրումներով փորձում են ամբողջությամբ վերահսկողություն սահմանել յուրաքանչյուր քաղաքացու վրա։ Տեղեկատվությունը մուտք է գործում քո տուն, քո ընտանիք՝ զրկելով քաղաքցիական իրավունքներից։ Տնտեսական իմաստով թույլ չտալ մարդկանց սեփական փոքրիկ տարածք ունենալ՝ մուտք գործելով նրանց բանկային հաշիվների մեջ։ Հարկային քաղաքականությունը մեծ արհավիրք կարող է բերել միջին ու փոքր ձեռնարկատիրությանը։
Մենք ամեն օր «բարեփոխումների» անվան ներքո առերեսվում ենք այս չարիքի իշխանության բռնաճնշումներին, և սա փաստ է»,- տեսաուղերձում նշեց Բագրատ Սրբազանը։
Նա անդրադարձավ Փաշինյանի վերջին գրառումներին՝ «պետության ու հանրապետության» մասին։
«Չարիքը ոչ սթափ վիճակում հայտրարաել է՝ պետությունը դու ես, հանրապետությունը դու ես։ Հիշում եք, չէ՞, որ դուք բոլորդ վարչապետ էիք, հիմա դարձել եք պետություն՝ մի աստիճան ավել։ Վաղը կարող է հռչակվեք որպես աստվածներ։
Ամեն ինչ անել՝ փորձելու շահել ձեր համակրանքը։ Ընտանեկան զույգը մեր կյանքը դարձրեց աղետ։
Իրենց վարքով նրանք փաստել են, որ թքած ունեն պետության վրա»,- փաստեց Սրբազանը։
Շարունակությունը՝ տեսանյութում