Փետրվարի 8-ի տվյալներով՝ Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ուեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը (Թուրքիայում եւ հարեւան Սիրիայում)։ Սա վերջին տասնամյակներին տարածաշրջանի ամենահզոր երկրաշարժն է։ Ցավոք, հետազոտողները եւս մեկ երկրաշարժ են կանխատեսում Թուրքիայում առաջիկա տարիներին, ընդ որում՝ տարերային աղետից կարող է տուժել Ստամբուլը, որի բնակչությունն այսօր կազմում է 15 միլիոն մարդ։ Եվ գիտնականները խիստ դժգոհ են նրանից, թե ինչպես են տեղի իշխանությունները պատրաստվում դրան. գրել է «Մեդուզա»-ն։
«Դա անխուսափելի է, փաստ է»,- 2006թ. The Guardian բրիտանական թերթին հայտարարում էր պրոֆեսոր Օքան Թույսուզը, որն այդ պահին Ստամբուլի տեխնիկական համալսարանի Երկրի մասին գիտության Եվրասիական ինստիտուտի տնօրենն էր։ Գիտնականը գնահատել է Ստամբուլի շրջանում առաջիկա տարիներին հզոր երկրաշարժի հավանականությունը. «Մենք գիտենք մագնիտուդը։ Մենք գիտենք տեղը։ Մենք միայն չգիտենք, թե երբ է լինելու։ Բայց կա 65 տոկոսանոց հավանականություն, որ Ստամբուլը կտուժի 76 մագնիտուդով երկրաշարժից մինչեւ 2030թ.։ Իսկ դա շատ մեծ հավանականություն է»։
News.am