Հարավային Աֆրիկայի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից առնվազն 18 մարդ է զոհվել։
ՏԱՍՍ-ը գրում է, որ լուրը հայտնել է Agence France-Presse (AFP)՝ տեղական իշխանություններին հղում անելով։
Ըստ AFP-ի՝ 11 մարդ մահացել է ԿվաԶուլու-Նատալ նահանգում, եւս 7-ը՝ Արեւելյան Քեյփ նահանգում։ Ավելի քան 50 մարդ վնասվածքներ է ստացել։
Նախկինում գրանցվել էր մահվան 12 դեպք։
ԿվաԶուլու-Նատալում աղետից հիմնականում տուժել են Դուրբան մեգապոլիսի շրջանները: