«Մեդիալաբի» հարցերինպատասխանումէ «Հայաստան» դաշինքիպատգամավորիթեկնածուԱրմենուհիԿյուրեղյանը
– Տիկի՛նԿյուրեղյան, ինչո՞վեքբացատրումայսքանլարվածքարոզարշավը, այսքանատելությանուանհանդուրժողականությանխոսքը:
– Նախ ուզում եմ հիշեցնել, որ երբ «Հայրենիքի փրկության շարժումը» բարձրաձայնում էր, բոլոր մտավորականներն ու գիտնականները, կաթողիկոսներն ու երկրի ապագայով մտահոգ մարդիկ պահանջում էին այն ժամանակվա վարչապետի ու կառավարության հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, մինչև մեկ տարվա ընթացքում երկրում կայունության հաստատում առաջին հերթին նաև հանրության մեջ տիրող մթնոլորտի համատեքստում և ապա նոր՝ արտահերթ ընտրություններ, հենց այս ատելության խոսքի ու անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարումն ի նկատի ուներ։ Բայց իր հանցավոր անգործությամբ պատերազմը չկանխած, իր միտումնավոր հանցագործությամբ երկիրը պարտության տարած, թշնամուն Արցախի 75%-ը հանձնած, կապիտուլյացիայից հետո էլ թշնամուն արդեն Հայաստանի սուվերեն տարածքները պաշտպանել չկարողացող այս կառավարությունը իր իշխանությունը պահելու համար հայտարարեց արտահերթ ընտրություններ։ Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում այսքան ատելության ու անհանդուրժողականության խոսքի տարածման ձեր հարցին, ապա նախ կուզեի, որ հարցը ճիշտ հասցեատիրոջ ուղղեիք, որովհետև մեր ուժը իր քարոզարշավը սկսել է իրատեսական ծրագրի, այդ ծրագիրն իրականացնելու կարողականությամբ հզոր թիմի ներկայացմամբ և այդպես էլ շարունակում է քարոզարշավը։ Քարոզարշավի ընթացքում երկրի իրավիճակի թիվ մեկ պատասխանատուի կողմից օգտագործված էժանագին հեղինակության բառապաշարը, հարբած վիճակում հայհոյանքը, մուրճով քարոզարշավի դուրս գալը, պարտվածի հոգեբանությամբ ճղճղոցն ու նորից քարոզարշավը անցյալին, նախկիններին նվիրող այս պաշտոնակատարների հավաքածուն իսկապես չի հրաժարվում երեք տարվա իրենց գործելաոճից՝ հանրության մեջ տարածել անհանդուրժողականության մթնոլորտ։ Այս ամենը միայն ապացուցում է, որ պաշտոնակատարները քաջ գիտակցում են, որ երկիրն այս աղետալի վիճակին հասցնելու համար պատասխան են տալու, պատասխան են տալու ժողովրդի առաջ, օրենքի առաջ, որ դա անխուսափելի է, որ այդ պատասխանին մնացել է արդեն ընդամենը 5 օր, և ձեր նշած այսքան ատելության ու անհանդուրժողականության խոսքը իրենց հոգեվիճակի պարզ արտացոլումն է։
– Ինչո՞ւենհատկապեսձերքաղաքականուժիևգործողիշխանությանհարաբերություններնայսքանլարված: Փոխադարձվիրավորանքներիևատելությանպակասչկա, ինչո՞ւ:
– Նախընտրական քարոզարշավի ընթացքում միշտ էլ հիմնական պայքարը գնում է գործող իշխանական ուժի և ընդդիմադիր ուժերից հաղթանակի ամենամեծ հավանականությունն ունեցող ուժի միջև։ Եվ շատ բնական է, որ մրցակցության մի կողմում մեր ուժը պետք է լիներ։ Իսկ եթե արձանագրենք, որ մեր ուժը նաև այս մրցապայքարում անհերքելիորեն միակ հաղթող ուժն է, ապա հասկանալի կդառնա, թե ինչու են գործող պաշտոնակատարն ու իր թիմն այսքան լարված։ Դրա վառ ապացույցը դեպի Սյունիք պաշտոնակատարի այցելության այսօրվա երրորդ փորձն է, ոստիկանական ուժերի այդչափ ծավալի ուղեկցությամբ հայտարարված իբր ավտոերթը։ Այդ կապիտուլյանտին թվում է, թե ինքը շատ խելացի է, և ավտոերթի անվան տակ իր հետ քարոզարշավի տարած մարդկանց փաստի արձանագրումը կվրիպի հանրության աչքից։ Ինչ վերաբերում է փոխադարձ վիրավորանքներին ու ատելության չափին, ապա կուզեի նշել, որ նման հաստատող շեշտադրմամբ հարցադրումը ճիշտ չէ, որովհետև պարզ վերլուծությունն անգամ ցույց է տալիս, որ վիրավորանքների ու ատելության խոսք օգտագործողը Նիկոլ Փաշինյանն ու իր ժամանակավոր թիմն է, եթե իհարկե, քարոզարշավի ընթացքում Փաշինյանը թույլ է տալիս, որ մյուսներն էլ խոսեն։ Ընտրարշավը մտքի, մտավոր ուժի, ծրագրերի պայքար է, ինչից զուրկ է ձեր նշած, բայց կրկնեմ՝ ժամանակավոր, արդեն 5-օրյա իշխանության ուժը։ Մենք գնահատում ու արժևորում ենք մեր կողմնակիցների ժամանակը, և նրանց հետ հանդիպումները միշտ լուրջ, իրավիճակային քննարկումներ են։
– Տիկի՛նԿյուրեղյան, ինչո՞ւոչմիկողմըչիզիջում: Ստեղծվածիրավիճակումո՞ւրէգնալուպետությունը:
– Չգիտեմ, թե ինչ ի նկատի ունեք՝ զիջում ասելով։ Եթե դա քարոզարշավից հրաժարվելն է, ապա չի լինի նման բան։ Մենք տարել ենք, տանում ենք ու տանելու ենք քաղաքակիրթ ընտրարշավ, սադրանքների չենք գնալու, հասնելու ենք ընտրություններում վերջնական ու լիարժեք հաղթանակի, և այս դավաճան իշխանությունները պատասխան են տալու երկիրը նման աղետալի վիճակի հասցնելու համար։
– Ինչպե՞սեքգնահատումձերքաղաքականուժիշանսերնարտահերթընտրություններում:
– Մեր քաղաքական ուժը՝ «Հայաստան» դաշինքը, քվեաթերթիկ համար 24, հաղթելու է, ձևավորելու է կառավարություն, կանգնեցնելու է երկրի այս աղետալի անկումը, նորից ոտքի է հանելու երկիրը։ Մենք հաղթելու ենք, որովհետև ունենք հստակ սահմանված նպատակ՝ փրկել երկիրն ու կառուցել ուժեղ Հայաստան, գիտենք, թե ի՛նչ խնդիրներ ենք լուծելու նպատակին հասնելու համար՝ ազատել երկիրը Նիկոլից և, որ ամենակարևորն է՝ նիկոլիզմից, ապահովել արժանապատիվ խաղաղություն, Հայաստանը դարձնել ապրելու երկիր: Հաղթելու ենք, որովհետև ունենք այդ խնդիրները լուծելու իրատեսական ծրագիր և այդ ծրագիրն իրականացնելու կարող թիմ՝ ի դեմս «Հայաստան» դաշինքի, ի դեմս խորհրդանշական 365/24-թվերի. աշխատելու ենք տարվա մեջ 365 օր, օրվա մեջ՝ 24 ժամ։ Հաղթելու ենք, որովհետև հունիսի 20-ին մեր երկրի համար մտահոգ հայը գնալու է ընտրության և ընտրելու է նման ճգնաժամային իրավիճակից երկիրը հանելու մեծ ու արդյունավետ փորձառություն ունեցող, համապատասխան ծրագիր և այդ ծրագիրն իրականացնելու հզոր կարողականություն ունեցող միակ ուժին՝ «Հայաստան» դաշինքին՝ քվեաթերթիկ համար 24։
Քրիստինե Աղաբեկյան