Ադրբեջանի պաշտպանության նախարար
Զաքիր Հասանովը հանդիպում է անցկացրել բանակի ղեկավար կազմի հետ, որի շրջանակում քննարկվել է ստեղծված օպերատիվ իրադրությունը Քարվաճառի և Լաչինի ուղղությամբ, նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր տեղակայման տարածքներում:
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Հասանովը հրահանգել է «անհապաղ և վճռական կերպով ճնշել ցանկացած տիպի սադրանք», որ կարող է իբրև թե իրականացվել Հայաստանի ԶՈՒ կողմից։