Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հանդիպումը կկայանա ՀԱՊԿ գագաթաժողովի նախօրեին եւ դրա նախապատրաստական աշխատանքների շրջանակում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Այո: Ընդ որում՝ առաջիկա այս գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հարցին, արդյո՞ք հանդիպումն անցկացվում է Երեւանի նախաձեռնությամբ, Պեսկովը հիշեցրել է, որ այժմ Հայաստանը ղեկավարում է կազմակերպությունը։