Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայտնի է՝ ով է գլխավորում «Թրամփի ուղին» զարգացնելու համար ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբերի գործունեությունը. 168.am

17/11/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակությանը։

Փաշինյանը ողջունել է տիկին Հուքերի այցը Հայաստան և նշել, որ վերջին ժամանակահատվածում երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացել է նոր մակարդակի։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ–ի հետ գործընկերությունը նորովի է ընկալվում ինչպես Կառավարության, այնպես էլ հայ հանրության շրջանում։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ–ի և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործում։

Փաշինյանը կարևորել է Վաշինգտոնում օգոստոսի 8–ին տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների և դրանց իմպլեմենտացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը՝ նախատեսված ժամանակացույցի համապատասխան։ Երկրի ղեկավարն ընդգծել է նաև ԱՄՆ–ի հետ երկկողմ հարաբերություններում ձևավորված հարուստ օրակարգի փաստը, որը ներառում է տարբեր ոլորտներ և ուղղություններ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրընկալելու համար՝ նշելով, որ Երևան է այցելել նախագահ Թրամփի և Փաշինյանի կողմից օգոստոսյան հանդիպումների ժամանակ սահմանված տեսլականն առաջ մղելու համար։

Էլիսոն Հուքերը նշել է, որ Երևան է այցելել քննարկելու առևտրի, ներդրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային կապի և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցերը։ Միաժամանակ, նա ընդգծել է պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերի գլխավորությամբ երկկողմ աշխատանքային խմբերի գործունեության մեկնարկի փաստը, որի նպատակն է՝ պատմական գագաթնաժողովին ընդունած երկկողմ համաձայնագրերը կյանքի կոչելը և միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղին զարգացնելը։

Պետքարտուղարի տեղակալը շեշտել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը, զուգորդված Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ, խոստանում է բացել Հարավային Կովկասը՝ որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի։ Նրա համոզմամբ՝ սա կստեղծի նշանակալի օգուտներ և՛ ամերիկացի, և՛ հայ ժողովուրդների համար, ինչը հնարավոր է դարձել նախագահ Թրամփի և Փաշինյանի առաջնորդության շնորհիվ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Փաշինյանի և նախագահ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, TRIPP նախագծի իրականացմանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։

Աղբյուր՝ 168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եղբորս և որդու նկատմամբ քաղաքական բռնաճնշումն իրականացվում է օրենքի կոպիտ խախտումով․ Եզրաս Սրբազան

Հաջորդ գրառումը

Այսօր` ժամը 16-ին, լինելու ենք դատարանի մոտ և մեր զորակցությունն ենք հայտնելու Սամվել Կարապետյանին. «Մեր ձևով» շարժում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եթե Վաղարշապատում ընդդիմադիր թեկնածու հաղթեր, կալանավորվելու էր. կարող է՝ լավ էլ եղել է, որ չի հաղթել. հիմա նստած չի բանտում. Մարուքյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
Միջազգային

Եկեղեցիների փոխարեն մզկիթներ. Փաշինյանը Հայաստանի ապաքրիստոնեացո՞ւմ է նախապատրաստում. Политнавигатор

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
Հաջորդ գրառումը

Այսօր` ժամը 16-ին, լինելու ենք դատարանի մոտ և մեր զորակցությունն ենք հայտնելու Սամվել Կարապետյանին. «Մեր ձևով» շարժում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական