Ուրբաթ, Ապրիլի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց ցեղասպանության ռազմավարական հետեւանքները. Արմեն Այվազյան

24/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

…Համառոտաբար ուրվագծենք ցեղասպանության պատճառած զոհերն ու կորուստները եւ դրանց երկարաժամկետ՝ մինչեւ այսօր զգացնել տվող հետեւանքները։

ԿԵՆՍԱՏԱՐԱԾՔԻ ԿՈՐՈՒՍՏ

Մինչեւ 1915 թ. հայ էթնոսի հինգհազարամյա գոյատեւման տարածքն ընդգրկում էր ամբողջ Հայկական լեռնաշխարհը, այսինքն՝ պատմական Հայաստանը։ Աշխարհառազմավարական առումով, այս մեծ՝ ավելի քան 350,000 քառ. կմ ունեցող տարածքը նմանվում է մի հսկա բերդի, որն ունի մի շարք պաշտպանական շրջաններ, որոնցից յուրաքանչուրն ի վիճակի է ինքնուրույն ապահովել իր պաշտպանությունը։ Պաշտպանական շրջաններից մեկի կամ մի քանիսի գրավումը օտար զավթիչի կողմից դեռեւս չէր նշանակում Հայաստանի գրավում, քանի որ մեկ ուրիշ շրջանում կամ շրջաններում կենտրոնացած հայկական ուժերը միշտ ի վիճակի էին լինում վերախմբավորվել ու, հարմար առիթը որսալով, հակահարձակման անցնել եւ վերատիրանալ Հայաստանի զավթված տարածքին։

Ավելի ուշ՝ ամենածանր 15-19-րդ դարերում, երբ Հայաստանի պետականությունը կործանվել էր, իսկ հայկական զինված ուժերը հիմնականում ոչնչացվել էին ու վերացվել ասպարեզից (մանր զորամիավորումներ էին պահպանվել միայն առանձին լեռնային շրջաններում), Հայաստան երկրի գոյատեւման գլխավոր առհավատչյան ժողովրդագրական գործոնն էր՝ նրա տարածքում հայկական տարրի մեծամասնություն կազմելը։ Երբ մոնղոլական ու թուրքմենական արշավանքների կամ թուրք-պարսկական պատերազմների հետեւանքով Հայաստանի որեւէ մաս ավերվում էր (երբեմն գրեթե անմարդաբնակ դառնում), շատ չանցած Հայաստանի մյուս մասերում ապաստանած հայությունը, կարծես մագնիսական ձգողականություն ունենալով հայրենի, պապենական հողի նկատմամբ, դարձյալ վերադառնում էր, միշտ հուսալով, որ հայրենիքը վաղ թե ուշ ձեռք է բերելու ազատություն, անկախություն, տնտեսական եւ ռազմական հզորություն։

Հայաստանի նահանգներն ու գավառները սոսկ տարածք չէին, այլ հինգհազարամյա կենսատարածք ու հայրենիք։ Ցեղասպանության առաջին ահավոր հետեւանքն այն է, որ հայերին օտարացրել եւ անջատել են իրենց կենսատարածքից։ Ռազմավարական առումով՝ կենսատարածքի կորուստը զրկել է հայերին պաշտպանական մի քանի շրջան ունենալու նախկին հնարավորությունից. մնացել է մի բուռ Հայաստան՝ ընդամենը մի վերջին միայնակ ամրոց։ Նա այլեւս նահանջելու, ուժերը վերախմբավորելու տեղ չունի։ Հայաստանն այլեւս ռազմական ոչ մի պարտության իրավունք չունի։ Այլապես՝ դա կլինի Հայաստանի ու, հետեւաբար, հայ ազգի վերջը։

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ

Անթիվ եւ անհամար են մեր մշակութային կորուստները։ Դրանք ոչ միայն առանձին ու անջատ եկեղեցիներ են, ճարտարապետական զանազան անկրկնելի շինություններ ու կոթողներ, այլեւ՝ հինգ հազար տարվա ընթացքում այդ հողի վրա ստեղծված ամրոցներ, քաղաքներ ու գյուղեր, այլեւ՝ տասնյակ հազարավոր մատյաններ, որոնցում ամփոփված է եղել ժողովրդի հանճարն ու գիտելիքը։ Միայն մեկ խոսուն փաստ. այսօր ամբողջ աշխարհում կա մոտավորապես այնքան հայերեն ձեռագիր մատյան, որքան ոչնչացվել է Եղեռնի ժամանակ։

Անգին տեղեկություններ ու գաղտնիքներ են ոչնչացվել, կորել-գնացել, մեզ զրկելով մեր նախնիների ստեղծած հոգեւոր ժառանգությունից, մեզ կտրելով նրանց մտքից ու ոգուց։ Նյութական կորուստներ Ցեղասպանության ենթարկված արեւմտահայության ամբողջ ունեցվածքի եւ գույքի բռնագրավումն ու թալանն ստիպեց վերապրած զանգվածներին տասնամյակներ շարունակ զբաղվել ոչ թե ազգային հավաքական կյանքը հարստացնող եւ ամրապնդող ստեղծագործ աշխատանքով, այլ չարքաշորեն, անջատ-անջատ ճգնել իրենց ընտանիքների տարրական ֆիզիկական գոյությունն ապահովելու համար։

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ

Հոգեբանական առումով՝ կենսատարածքի կորուստը զրկել է հայերին բնական ու ձեռակերտ ազգային խորհրդանիշների հետ ամենօրյա շփումից, դրանով իսկ վերացնելով հայ ազգի բնականոն հոգեւոր զարգացման հնարավորությունը։ Միաժամանակ՝ ցեղասպանությունը շատ հայերի մեջ առաջացրել է թերարժեքության բարդույթներ, ազգի ապագայի նկատմամբ թերահավատություն, որոշ դեպքերում նույնիսկ ինքնատյացություն՝ ազգային շահերի եւ արժեքների մերժում եւ օտարագարություն։

ԺՈՂՈՎՐԴԻ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՒ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄ

Հայոց ցեղասպանության ընթացքում ոչնչացվեցին ոչ թե սոսկ մարդկային զանգվածներ, այլ ժողովուրդ, որը համախմբված եւ կազմակերպված էր իր դարավոր կառույցների շուրջը։ Ոչնչացվեցին համայնքները, եկեղեցիները, դպրոցները, բազմաթիվ ու զանազան հայկական կառույցներն ու կազմակերպությունները, վերջապես՝ հայ ազգի ղեկավարությունը, ներառյալ՝ քաղաքական, մտավորական ու մշակութային ընտրանին։ Մարդկային զանգվածներն առանց իրենց համախմբող կառույցների այլեւս ժողովուրդ չեն, այլ անհատներ։

Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ ցրվելով, սփյուռքահայության ընդամենը մի փոքր հատվածը կարողացավ վերահամախմբվել ազգային նորաստեղծ կառույցների շուրջը։ Արտերկրում ապաստանած հայության մյուս մասը ներգրավվեց օտար կառույցների մեջ եւ աստիճանաբար ձուլման ենթարկվեց։ Խորհրդային Հայաստանում հայությունը նույնպես կազմակերպվեց ոչ-ազգային կառույցների եւ գաղափարախոսության շուրջը եւ մշակութապես զգալի չափով ապահայացավ (հատկապես քաղաքական եւ մտավորական վերնախավը)։

Հայկական ավանդական կառույցների ոչնչացումն այն կարեւոր օբյեկտիվ գործոններից էր, որ թույլ չտվեց օտարության մեջ հայտնված հայության բեկորներին կազմակերպվել սփյուռքը միավորող մեկ միասնական կառույցի մեջ։

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ (20-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ)

Հասկանալու համար հայությանն այսօր հետապնդող խնդիրները, անհրաժեշտ է նաեւ պարզորեն պատկերացնել ոչ միայն Մեծ եղեռնի, այլեւ վերջին հարյուրամյակում մեզ պատուհասած շարունակական աղետների ահավոր հետեւանքները։ Այդ աղետների պատճառած մարդկային կորուստներն ազդել են ոչ միայն մեր ազգի քանակի, այլեւ նրա հավաքական որակի վրա (մասնավորապես՝ հայ զանգվածների մեջ արմատավորելով այսպես կոչված «վերապրելու հոգեբանությունը»՝ անհատի համար իր եւ ընտանիքի անձնական շահի ամեն ինչից վեր դասումը)։

1894 թ. մինչեւ 1922 թ.՝ չորս փուլով իրագործված հայկական ցեղասպանությունը, բնաջնջելով հայկական քաղաքակրթությունն իր բնիկ տարածքի մեծ մասից, խլեց ավելի քան 2.000.000 հայերի կյանք (շուրջ 300.000 հայ ոչնչացվեց 1894–96 թթ., 30.000՝ 1909 թ., 1.5 միլիոն՝ 1915–16 թթ., շուրջ 300.000՝ 1918–1922 թթ.)։

1920-1921 թթ. Արեւելյան Հայաստանի կենտրոնական մասում հռչակված Հայկական խորհրդային փոքրիկ հանրապետությունը, վայելելով հարաբերական խաղաղության եւ կայունության 70-ամյա մի շրջան՝ կարողացավ արձանագրել տնտեսական-մշակութային լուրջ առաջընթաց։ Բայց, ի հավելումն ցեղասպանության պատճառած մարդկային կորուստների, հայերը մեծ զոհեր տվեցին նաեւ Խորհրդային Հայաստանում. 1920-21 թթ. ոչնչացվեց անկախության շրջանում ազգային ոգով կոփված գրեթե ողջ հայ սպայակազմը, իսկ 1930-ական թթ. բոլշեւիկյան խավարամոլության զոհ գնաց հայ մտավորականության ծաղիկը՝ հազարավոր շարքային քաղաքացիների հետ։ 1941¬1945 թթ. պատերազմին մասնակցություն բերած շուրջ 600000 հայորդիներից զոհվեց շուրջ 300 հազարը։

Պատկերացնելու համար, թե սա ինչ ահավոր թիվ է փոքրաքանակ հայ ազգի համար, բավական է ասել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան տվել են գրեթե ճիշտ նույնքան սպանված՝ համապատասխանաբար 291.557 ու 357.116 զինվոր։

1949 թ. Հայաստանից կազմակերպված բռնագաղթը հազարավոր նոր զոհերի պատճառ դարձավ։ Կայուն ու տնտեսական զարգացման աննախադեպ բարենպաստ ժամանակահատված էին 1954-ից մինչեւ 1988 թ. ընկած տարիները։ Սակայն սկսած 1988 թ.՝ Հայաստանի այս վերջին բեկորում հայ ազգի գոյատեւումը դարձյալ հարցականի տակ առնվեց. 1988 թ. Սպիտակի երկրաշարժը խլեց 25–30 հազար կյանք եւ ամբողջությամբ ավերեց Հայաստանի մոտ մեկ երրորդը, ներառյալ Երեւանից հետո ամենամեծ հայկական քաղաքները՝ Գյումրին ու Վանաձորը։ Դրան հետեւած ղարաբաղյան պատերազմում զոհվեցին եւս շուրջ մեկ տասնյակ հազար հայեր։ Այս ամենին ուղեկցած արտագաղթը, որը կանգ չի առել ու շարունակվում է, Հայաստանից արդեն տարել է 1–1.5 միլիոն մարդ։

Ցավոք, ցեղասպանությանը հետեւեց մի երկարատեւ շրջան, որի ընթացքում հայությանը պարզապես արգելվեց ազատորեն անդրադառնալու իր կորուստներին, մտածելու ապաքինման ուղիների մասին։ Ամենակարեւորն այն է, որ Խորհրդային Հայաստանը հայկական պետականության ձեւ չէր (որքան էլ փորձեն դրան այդպիսի գործառույթներ վերագրել), այլ ազգային արժեքներին ու նպատակներին խորթ, գաղափարապես գաղութացված կվազի-պետական վարչական միավոր էր, հզորագույն կայսրության մի մասնիկը՝ իր մշակութապես հետզհետե ռուսականացող կուսակցական եւ մտավորական վերնախավերով։

Խորհրդային Հայաստանն ի վիճակի չէր ու բնավ էլ կոչված չէր հաղթահարելու ցեղասպանության հետեւանքները, ներառյալ ամենակարեւորը՝ հայկական բնիկ տարածքներին կամ դրանց գոնե մի մասին վերատիրացումը (լինի Արեւելյան թե Արեւմտյան Հայաստանում), որը եւ միայն կարող էր ապահովել հայ ազգի անվտանգ զարգացումը Խորհրդային կայսրության հնարավոր փլուզման դեպքում։

Չլուծվեց եւ չէր կարող լուծվել նաեւ ցեղասպանության մյուս՝ շարունակաբար ուժաթափող հետեւանքը՝ սփյուռքում մշտապես ընթացող ու այժմ էլ ավելի արագացած ձուլումը՝ «սպիտակ ջարդը»։ Ազգային իրավունքների վերականգնման ուղղությամբ հնարավոր եղավ կազմակերպված պայքարի դիմել շատ ավելի ուշ՝ միայն 1960–ական թթ. սկսած։ Ժամանակի այդ կորուստը եւս թանկ նստեց. այդ ընթացքում տասնյակ հազարավոր հայեր զոհ գնացին սպիտակ ջարդին, իսկ թշնամին է՛լ ավելի ամրապնդեց իր նվաճած դիրքերը։

Շատ բնական ու հասկանալի է, որ այսպիսի աներեւակայելի տարածքային, հոգեւոր, մշակութային, նյութական ու մարդկային կորուստները պետք է ազդեին նաեւ ազգի ընդհանուր մտավոր ու բարոյական ներուժի վրա։ Սակայն հե՛նց այս նույն ցավալի փաստերը մեզ պետք է նաեւ ուժ ու հավատ ներշնչեն, որովհետեւ, թերեւս ոչ մի ազգ չէր դիմանա այսպիսի հարվածների եւ բառիս բուն իմաստով կանհետանար աշխարհի երեսից։ Ուրեմն մեր ազգն ունի նաեւ անօրինակ տոկունություն եւ ապրելու կամք, որը եւ պետք է շուտափույթ գործի դնել՝ ի հեճուկս պարտվողականություն, երբեմն էլ՝ անկախությունից կամովին հրաժարում քարոզող բոլոր ուժերի եւ տրամադրությունների։

Արմեն Այվազյան, ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր

Հայոց ցեղասպանության ռազմավարական հետեւանքները. – «Ազգ» օրաթերթ, #076, 24.04.2002

https://www.hayq.org/…/Razmavarakan_hetevanqner_ARM.pdf

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրդողանն իր ուղերձում կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթը

Հաջորդ գրառումը

«Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր»․ Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն»

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր»․ Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն»

24/04/2026
Միջազգային

Էրդողանն իր ուղերձում կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթը

24/04/2026
Միջազգային

Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի պատարագ

24/04/2026
Հրապարակախոսություն

Որպես Անկախ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ թշնամի են համարում. ԴՈՒՔ ՁԱԽՈՂԵԼ ԵՔ, ԵՍ ՈՂՋ ԵՄ. Հայկ Մամիջանյան

24/04/2026
Հաջորդ գրառումը

«Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր»․ Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն»

Ամենաշատ ընթերցվածը

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026

Հատկապես ապրիլի 24-ին շեշտվում է հայության փրկության հավերժական բանաձեւը՝ «ամեն հայ՝ մեկ ոսկի»: Հատկապես այսօր մեր միտքը արդի Չանղըրըի՝ Բաքվի...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Օլա Աբդել Մոնեմ. «Ինձ համար հայերը ոչ թե զոհեր են, այլ վերապրողներ»

24/04/2026

ԵՐԵՎԱՆ-ԱՍՅՈՒԹ, Եգիպտոս - Այս տարվա սկզբին Կահիրեում լույս տեսավ եգիպտացի արձակագրուհի Օլա Աբդել Մոնեմի նոր վեպը՝ «Թաղրիբաթ ալ-դուդուկ» («Դուդուկի օտարացումը», հրատարակիչ՝ «Ալ-Ռաուաք»,...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026

Այսօր ավելի ու ավելի է դժվարանում խոսել ցեղասպանությունների բացառման մասին, քանի որ դրանց նման երեւույթներ կատարվում են հենց մեր կողքին,...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026

Մեզնից ոմանք դեռեւս չեն գիտակցում իմաստն ու տարողությունը այն սխրանքի, որը, թերեւս ակամա կամ բնազդաբար, իրականացրել են մեր հայրերն ու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական