Հայհոյել թե չհայհոյել, որն է հայհոյանք և որը իրատեսություն կամ ռեալիզմ։ Օրակարգ շպրտված այս խաղին մի տրվեք։ Նման գրառումով հանդես է եկել «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:
«Այս և այսօրինակ քայլերը ընդամենը հանրությանը զբաղեցնող թեմաներ են, գլխավոր և ճակատագրական հարցից շեղելու համար։ Իսկ ճակատագրական հարցը այս ազգադավ իշխանության հեռացումն ու իրավական պատասխանատվության ենթարկելն է։
Հայրենիքի փրկությունն այլ ճանապարհ չունի, մնացածը ժամանակի կորուստ է»- գրել է Գևորգյանը։