Ինչ վերաբերում է հայկական կողմի այն պնդմանը, թե իբր Ադրբեջանը խախտել է եռակողմ պայմանագիրը, ապա բոլորը լավ գիտեն, որ դա ոչ մի հիմք չունի, որ Հայաստանը, հակառակ իր պարտավորություններին, դուրս չի բերել իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից և չի կատարել հաղորդակցությունների բացման իր պարտավորությունը. Ադրբեջանական APA-ն հաղորդում է ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանությունը՝ Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետի հայտարարություններին ի պատասխան։
«Հայկական կողմը պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ճանապարհը հարևան երկրների հետ հարաբերությունների հաստատումն է՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության վերահաստատման, հարգանքի հիման վրա, և ուղղակի կառուցողական բանակցությունները Ադրբեջանի հետ»,-ասել է նա: