Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական դուդուկի լեգենդը. համերգ՝ նվիրված Ջիվան Գասպարյանի ծննդյան 95-ամյակին

01/12/2023
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի 95-ամյակը կնշանավորվի հոբելյանական գալա-համերգով, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Երեկոյին կհնչի հայկական ժողովրդական երաժշտություն:

Հանդիսատեսին են ներկայացվելու նաև հայկական դուդուկի ջերմաշունչ մեղեդիներ, էթնո-ջազային կոմպոզիցիաներ, հանրահայտ ֆիլմերի սաունդթրեքեր։

 Երաժշտական բազմաժանր ստեղծագործությունների կատարումներով երջանկահիշատակ Ջիվան Գասպարյանին իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Ջիվան Գասպարյան կրտսերը (դուդուկ), Արտո Թունջբոյաջյանը (երգիչ, թմբկահար), Արտյոմ Մանուկյանը (թավջութակահար), Գարեգին Առաքելյանը (ստեղնաշարային գործիքներ, «Գաթա» բենդ)։

 Համերգին կմասնակցի նաև Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը, որի կազմում Ջիվան Գասպարյանը որպես դուդուկահար իր առաջին քայլերն է արել, իսկ նրա  առաջին ելույթները կայացել են հենց «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

 Երեկոյին կցուցադրվեն նաև արխիվային կադրեր Գասպարյանի կատարումներից:

 Ջիվան Գասպարյանն աշխարհին դուդուկը ներկայացրել է նորովի և երկար տարիներ այս հինավուրց հայկական երաժշտական գործիքի համբավը տարածել ամբողջ աշխարհով մեկ։ 2005 թվականին հայկական դուդուկի նվագն ընդգրկվել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

 2008-ին մեծ հոբելյանական համերգով նշվել է Ջիվան Գասպարյանի 80-ամյակը. այս առիթով առաջին անգամ Հայաստան են ժամանել  աշխարհահռչակ երաժիշտներ  Պիթեր Գեբրիելը, Զուկեռոն, Ալան Փարսոնս Փրոջեքթը, Անդրեաս Ֆոլենվայդերը և այլք:

Մեծանուն արվեստագետն արժանացել է բազմաթիվ մրցանակների և կոչումների. 1957 թվականին ստացել է իր առաջին մրցանակը, 1959-ին՝ առաջին ոսկե մեդալը UNESCO-ի հովանավորության ներքո կայացած չորրորդ միջազգային փառատոնում։ Հետագայում ևս մասնակցել է նույն մրցույթին՝ շահելով մրցանակներ։ 1973 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր, իսկ 1978-ին՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։ 2000-ին ճանաչվել է Երևանի պատվավոր քաղաքացի, 2001-ին արժանացել ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի։ 2001 թ. ստացել է Ամերիկյան «Ոսկե գլոբուս» կինոմրցանակ, 2002-ին՝ «Womex Award» միջազգային մրցանակ, իսկ 2006 թ. ԱՄՆ-ում ներկայացվել է «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակի։ 2017-ին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ստացել է 1-ին աստիճանի շքանշան:

 Ջիվան Գասպարյանը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ, որոնց թվում են՝ Բրայան Ինոն, Բրայան Մեյը, Փիթեր Գեբրիելը, Լայոնել Ռիչին, Հանս Զիմերը, Ջերի Գոլդսմիթը, Գրեմ Ռեվելը, Լարա Ֆաբիանը, «Քրոնոս» կվարտետը և այլք: Դուդուկի մեծ վարպետը տասնյակ տարիներ պատվով ներկայացրել է աշխարհին հայ մշակույթը, համերգներով հանդես եկել աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր բեմերում՝ դառնալով հայ ազգային երաժշտական մշակույթի դեսպանը աշխարհով մեկ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ-ի զեկուցող

Հաջորդ գրառումը

Կոկորդիլոսների «նախնիներն» ապրել են Հնդկաստանում՝ 250 մլն տարի առաջ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու. Ռոման Երիցյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ցավալի կլինի տեսնել մի հոգևորականի, ում առաջ խոնարհվել եմ և ում աջն եմ համբուրել՝ հայտնված խռովության ու դավաճանության մեջ և խայտառակության եզրին. բաց նամակ

02/02/2026
Միջազգային

Արաղչին զգուշացնում է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է ծավալվել երկրի սահմաններից դուրս

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
Հաջորդ գրառումը

Կոկորդիլոսների «նախնիներն» ապրել են Հնդկաստանում՝ 250 մլն տարի առաջ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական