ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը գրում է.
ՀՀ ԱԱԾ-ի դերակատարությունը կատարվածում առերևույթ է, ոչ նախաձեռնողական ու խորքային (համենայն դեպս այդպես եմ ուզում մտածել), սա պետական քաղաքականության հիմնովին փոփոխության արդյունք է::
Հայաստանի Հանրապետության դատարանը իր որոշմամբ փաստեց, որ կա հանցագործության դեպք, Ղարիբ Բաբայանի նկատմամբ ծագել է հիմնավոր կասկած, պարզապես կալանք չի կիրառվում՝ հիմքերով պայմանավորված:
Սրանով բոլորին հստակ ուղերձ իջեցվեց, որ այսուհետ չի հանդուրժվելու Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ սուր խոսքը, քննադատությունը, նաև մեսիջ էր նշված երկրներին, որ այս իմաստով մենք նոր իրավիճակ ենք ձևավորում և Հայաստանը բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար, շարունակենք համագործակցել…