Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում դեռ կա ականային վտանգ պարունակող 17 636 470 քմ տարածք․ ապրիլի 4-ն Ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օրն է

04/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 4-ը 2005 թվականից հռչակվել է Ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օր:

Ինչպես տեղեկացնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ից, 2014 թվականի ապրիլի 23-ին այն ճանաչվել է ականազերծման գործողությունների ազգային մարմին: Ըստ այդմ, հակաականային գործողությունների ազգային ծրագրի կանոնակարգումը, կառավարումն ու համակարգումը Հայաստանում իրականացվում են ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի կողմից:

«01.02.2021 թ.-ի դրությամբ Հայաստանում դեռևս կա ականային վտանգ պարունակող 120 տարածք, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 17 636 470 քառակուսի մետր: Ականներով ծանրաբեռնված մարզերն են՝ Սյունիք, Տավուշ, Վայոց Ձոր, Գեղարքունիք։ Ամեն տարի ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի մասնագետներն իրազեկում են մոտ 10 000 անձանց անվտանգ վարքագծի կանոնները։ Այս օրերին էլ իրազեկման աշխատանքներ են ընթանում Երևանի մի շարք դպրոցներում»,- հայտնել են կենտրոնից՝ հավելելով, որ «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության համագործակցության արդյունքում իրականացվում է «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը։ Եվ այս օրերին ականներով ծանրաբեռնված մարզերում աշակերտներին սովորեցնում են անվտանգ վարքագծի կանոնները։

ՀԱՓԿ-ից նաև հայտնում են, որ Ճապոնիայի կառավարության Grant Assistances for Grassroots Human Security Projects (GGP) ծրագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում էլ նախատեսվում են հաստատված վտանգավոր մարզերում, հատկապես՝ աշակերտների շրջանում, կազմակերպել առաջին բուժօգնության և ականների վտանգի իրազեկման դասընթացներ, մասնագիտացված այցելություններ ականից տուժած անձանց։ Իսկ ծրագրի շրջանակներում ձեռք բերվող հատուկ կահավորված շտապ օգնության մեքենան հնարավորություն կտա սահմանամերձ շրջանի երեխաներին ակնդետ ուսումնասիրել առաջին բուժօգնության ցուցաբերման ընթացակարգը։ Մեկ տարի տևողությամբ այս ծրագրի շահառու կդառնան մոտ 40 000 անձինք։

Ըստ աղբյուրի՝ բոլոր աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնում է «Հումանիտար Ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս սուրբ օրով կրկին իմ հայրենի գյուղը սգի մեջ է. իններորդ զինվորն է… Նրան սպանել է թուրքը, տխրահռչակ փաստաթղթի ստորագրումից հետո գերի են վերցրել ու սպանել.Կարեն Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Սկսվել են Զելենսկու և Բայդենի հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. 18 ադարների գործով դատական հերթական նիստն է

04/06/2026
Նորություններ

Ընտրություններից առաջ իշխանությունն օգտագործում է բոլոր հնարավոր լծակները. քաղաքագետ

04/06/2026
Նորություններ

Ընտրություններից 2 օր առաջ կառավարությունն արցախցիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քայքայել Հայաստան-Սփյուռք կապը, վերածել այն քինախնդիր միջավայրի, զուգահեռ ձեւավորել «ադրբեջանական սփյուռքի» մեխանիզմներ. Հակոբ Բադալյան

04/06/2026
Հաջորդ գրառումը

Սկսվել են Զելենսկու և Բայդենի հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական