Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նույնիսկ IT ընկերության մակարդակի բարոյականություն եւ արժեքներ չունի. Փաշինյան

19/07/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը գրում է. «Համոզված եմ շատերդ եք իմացել «Coldplay» ռոք խմբի ամերիկյան համերգներից մեկի ժամանակ պատահած դեպքի մասին, երբ բացահայտվել է ամերիկյան «Astronomer» տեխնոլոգիական ընկերության գլխավոր տնօրենի եւ ընկերության աշխատակցուհիներից մեկի արտամուսնական սիրային կապը։

Այս բացահայտումից հետո «Astronomer» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ ««Astronomer»–ը նվիրված է այն արժեքներին եւ մշակույթին, որոնք առաջնորդել են մեզ մեր ընկերության ստեղծումից ի վեր։ Մեր ղեկավարները պետք է համապատասխանեն այդ ստանդարտներին՝ վարվեցողության եւ հաշվետվողականության մասով։ Տնօրենների խորհուրդը պաշտոնական հետաքննություն է սկսել նշված առիթով եւ մենք շուտով լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք»։

Նաեւ հաղորդվում է, որ կասեցվել է անհավատարմության մեջ բռնված գլխավոր տնօրենի գործունեությունը եւ ժամանակավոր տնօրեն է նշանակվել։

«Astronomer»–ը ճիշտ է թանկարժեք եւ հեղինակավոր, բայց ընդամենը IT ընկերություն է։ Ասում եմ ընդամենը՝ ի համեմատություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։ IT ընկերությունը փաստորեն չի կարողանում հանդուրժել իր հայտարարած արժեքների հետ անհամատեղելի վարքագիծը։

Հիմա եկեք նայենք Կտրիճ Ներսիսյանի շրջապատի արձագանքը իր եւ իր նման մի քանի հոգու դավաճանության եւ ուխտադրժության արդեն իսկ հանրահայտ փաստին, դավաճանության այն ուխտի, որ նրանք ստանձնել են կուսակրոնության ուխտագիր ստորագրելով։

Նրանք ի վիճակի չեն նույնիսկ IT ընկերության չափ արժեքահենք գտնվել։

Մեր այն հայրենակիցների համար, ում Կտրիճ Ներսիսյանի հետ կապված իրադրությունը դեռ անորոշություններ ունի, ընդգծեմ, որ Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքի համաձայն կուսակրոն քահանան ամուսնանում է եկեղեցու հետ եւ որեւէ անձնական կյանք ունենալու իրավունք չունի։ Ընդ որում, ոչ ոք նրան չի պարտադրել կուսակրոնություն ստանձնել։ Նա դա անում է կամավոր, իբրեւ ծառայություն Աստծուն եւ Եկեղեցուն։ Եւ նա կուսակրոնության ուխտագիր ստորագրելով Մայր Աթոռի խորանի առաջ ծնկած՝ ուխտում է հավատարիմ լինել այս ծառայության մեջ եւ այդ ուխտի շնորհիվ է միայն, որ հոգեւոր բարձր պաշտոններ եւ կոչումներ ունենալու իրավունք է ստանում։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի նաեւ ամուսնացյալ քահանաներ, ովքեր ունեն կին, երեխա, ընտանիք։ Նրանք այդ ճանապարհով գնացել են իրենց որոշմամբ, դա լեգիտիմ, հարգանքի արժանի եւ ազնիվ վարվելակերպ է։ Բայց ամուսնացյալ քահանաները չեն կարող ոչ եպիսկոպոս լինել, ոչ կաթողիկոս։

Ստացվում է, որ Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատի որոշ անձինք եկեղեցական պաշտոնի համար սուտ խոստում են տվել Աստծուն եւ Եկեղեցուն, խախտել ու խախտում են այդ խոստումը, շնանում ու պղծում են կուսակրոնության ուխտն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Հանդուրժել Կտրիճ Ներսիսյանին եւ իր խմբակին՝ նշանակում է ոմանց հիմք տալ մտածելու, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նույնիսկ IT ընկերության մակարդակի բարոյականություն եւ արժեքներ չունի։ Նշանակում է ոմանց հիմք տալ մտածելու, թե հայաստանյան հանրությունը բարոյականություն եւ արժեքներ չունի։

Մենք չենք կարող նման բան թույլ տալ։ Կտրիճն իր խմբակով պետք է հեռացվի։ Վեհարանը վեհի»՛։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. 1 մլրդ 59 մլն դրամ տրամադրվել է աղբահանության համար, բայց քաղաքի ամենամարդաշատ հատվածներից մեկում լինի այս պատկե՞րը

Հաջորդ գրառումը

Խաղաղության փաստաթղթի նախաստորագրումը չի նշանակում դրա ստորագրում. Ալիևը պայման է դրել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

Խաղաղության փաստաթղթի նախաստորագրումը չի նշանակում դրա ստորագրում. Ալիևը պայման է դրել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական