Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև գաղտնի գրավոր համաձայնություն կա. զիջելու հերթը հասել է Կապան-Ճակատեն հատվածին. Աննա Գրիգորյան

21/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փելա սարի այն հատվածը, որտեղ լոկատորներ կային, այս պահին ադրբեջանական վերահսկողության տակ են գտնվում: Դա իրականում մեզ համար ստրատեգիական նշանակության դիրք է, այդտեղից ուղիղ անվտանգային սպառնալիքներ են ստեղծվելու հարակից գյուղերի համար:«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Նրա փոխանցմամբ՝ դեկտեմբերի 17-ից հետո այդ հատվածում ռուս սահմանապահներ էին տեղակայվել, սակայն օրեր առաջ նրանք դուրս են եկել, ադրբեջանցիները տեղակայվել են և արգելապատնեշներ են դրել.

«Այդ ստրատեգիական դիրքը զիջելով՝ մի ճանապարհի վերահսկողություն անցել է ադրբեջանցիներին, հիմա իրենք այդտեղ արգելապատնեշներ են դրել, գյուղացիները չեն կարողանում օգտվել այդ ճանապարհից, քանի որ այն արգելափակված է»,-ասաց Աննա Գրիգորյանը:

Սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանն առաջինն էր, որ ահազանգեց Կապանի Փելա սարի՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելու մասին, որից հետո տեղեկությունը «Փաստինֆո»-ին հաստատեց նաև Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Չնայած այս ամենին՝ ՀՀ ԱԱԾ-ն հերքեց տեղեկությունը՝ պնդելով, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել

Մեզ հետ զրույցում Աննա Գրիգորյանը նշեց, որ իր համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է ԱԱԾ-ն նման հաղորդագրությամբ հանդես եկել.

«Կապանցիները կարիք չունեն ԱԱԾ պարզաբանումներ լսելու, ի վերջո, մեր քաղաքացիները հենց իրենց աչքի առջև Կապանում տեսնում են այդ փոփոխությունները»,-ասաց պատգամավորը և նկատեց, որ հատկապես մտահոգիչ էր այն հանգամանքը, որ ԱԱԾ-ն իր հաղորդագության մեջ ասում է՝ սահմանապահ զորքերն իրականացնում են պետական սահմանի վերահսկողություն, մինչդեռ, պատգամավորի խոսքով, այն դեպքում, երբ ադրբեջանցիներն ուղղակի GPS-ով եկել, հաստատվել են մեր տարածքում, չի կարելի ասել, որ նրանց կանգնած դիրքը մեր պետական սահմանն է.

«Պետական սահմանը միջպետական պայմանագրերով և երկար բանակցությունների արդյունքում է հաստատվում: Ցավալիորեն, ԱԱԾ-ն հաստատում է, որ այդ սահմանը պետական սահման է: Մի քանի ամիս առաջ էլ, երբ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետ էին կառուցում, ԱԱԾ-ն էլի ադրբեջանական տեղանուններ էր նշում՝ փաստացի կերպով այդ տարածքները ճանաչելով ադրբեջանական»,-ասաց Աննա Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել էր, թե որևէ քարտեզ կամ իրավական հիմք չկա՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ կատարելու համար:

Այս դեպքում թե ի՞նչ իրավական հիմքով է հայկական կողմը մինչ այս տարածքային զիջումներ արել և շարունակում անել՝ Աննա Գրիգորյանը, նշեց, որ իր համար այս հարցը ևս անհասկանալի է.

«Ամբողջ հարցը հենց դա է: Պրն Գրիգորյանն ասում է՝ աշխատում ենք իրավական հիմք ձեռք բերելու ուղղությամբ, մինչդեռ ամբողջ խնդիրն այն է, որ առանց իրավական հիմք ունենալու բազմաթիվ զիջումներ են կատարել, ստրատեգիական նշանակության ճանապարհները զիջել են թշնամուն և հիմա պոստ-ֆատկում, մտածում են՝ ինչ իրավական հիմնավորում տան դրան։ Սա ուղղակի անհեթեթություն է և դեմ է պետական շահին»,-ասաց Աննա Գրիգորյանը և շեշտեց, որ հայկական կողմը ամեն կերպ պետք է պնդեր, քարտեզներ բերեր, որպեսզի ապացուցեր՝ բոլոր այդ տարածքները հայկական են.

« Մենք փոխանակ մեր օրակարգն առաջ տանեինք, իշխանություններն առաջ են տարել ադրբեջանական օրակարգը, հիմա էլ փորձում են դրա համար իրավական հիմք ստեղծել»,-ասաց պատգամավորը:

Հարցին՝ հնարավո՞ր է, ինչպես Կապան-Գորիսի ճանապարհահատվածի դեպքում, Փելա սարի դեպքում ևս է եղել բանավոր գաղտնի պայմանավորվածություն, Աննա Գրիգորյանը պատասխանեց, որ թեև իշխանությունները հերքում են, սակայն ըստ իրեն, գաղտնի փաստաթուղթ կա և շարունակվող տարածքային զիջումներն այդ գրավոր համաձայնության «ածանցյալներն են».

«Անհնար է, որ դեկտեմբերի 17-ից հետո մեր հետ քաշվելը լիներ ուղղակի բանավոր, թեև որևէ իրավական որևէ հիմք չկա: Նման խնդիրները երկրների միջև բանավոր չեն լուծվում: Երեք կողմերը պետք է ինչ-որ թղթի շուրջ համաձայնության գային, որպեսզի իրենց դիրքերը ճշգրտեին, ոտքի վրա չեն կանգնում և բանավոր պայմանավորվում՝ դու այստեղ ես տեղակայվում , ես մի 5 մետր այն կողմ: Ակնհայտ է, որ այս ամենը պետք է գրավոր տեսք ունենար: Մինչ իշխանություններն ամեն կերպ հերքում են, որ նման թուղթ կա, իմ խորին համոզմամբ՝ այսպիսի գրավոր համաձայնություն կա և այն ինչ հիմա տեղի է ունենում ուղղակի ածանցյալն է այդ գրավոր համաձայնության»,-ասաց սյունեցի պատգամավորը:

Խոսելով Սյունիքում ստեղծված անվտանգային խնդիրների մասին՝ պատգամավորն ահազանգեց, որ իշխանության հնարավոր զիջումների դեպքում, մի շարք գյուղեր հնարավոր է հայտնվեն շրջափակման մեջ՝

«Ես չգիտեմ՝ իշխանությունները հերթական ի՞նչ զիջումների հնարավոր է գնան: Խոսքը, մասնավորապես, Կապան-Ճակատենի մասին է, սա ևս շատ վտանգավոր թեմա է, այդ ճանապարհը միակ ճանապարհն է, որ կապում է մի քանի գյուղեր Կապանի հետ, դրան այլընտրանքային ճանապարհ դեռևս կառուցված չէ, ճիշտ այնպես, ինչպես կառուցված չեն Բարձրավան, Որոտան և Շուռնուխ գյուղերը դեպի Գորիս կամ Կապան կապող որևէ ճանապարհ: Շուտով ձմեռ է լինելու, մեր հիմնական միջպետական ճանապարհն այս պահին ամբողջությամբ ադրբեջանցիների վերահսկողության նտակ է: Ամեն վայրկյան, չգիտենք՝ ինչ անակնկալների կարող ենք սպասել ադրբեջանցիներից»,-ասաց պատգամավորը և ընդգծեց, որ կենսական նշանակության հարց է, որ այդ երեք գյուղերն օր առաջ ունենային այլընտրանքային ճանապարհ, այլապես կհայտնվեն շրջափակման մեջ։

«Բարձրավան, Որոտան, Շուռնուխ գյուղերը մնում են իզոլյացիայի մեջ, դրանք ինչ-որ ձև պետք է կապվեն հիմնական մագիստրալին, որը չկա: Երբ որոշում էին բանավոր փոխըմբռնմամբ հանձնել այդ ճանապարհները, պետք է այդ բոլոր ռիսկերը հաշվի առնեին, հանձնելուց հետո էլ մի տարի է անցել, բայց դեռ որևէ քայլ արված չէ:

Պատերազմից հետո կառավարության հետ առաջին հարցուպատասխանի ժամանակ, ես հենց այդ հարցն եմ տվել՝ երբ եք պատրաստվում կառուցել ճանապարհները կառավարությունը քմծիծաղով ասում էր՝ եղանակները տաքանան, կկառուցենք, եղանակները տաքացան էլ , ուրիշ բաներ էլ տեղի ունեցան, բայց իրավիճակն առանձնապես չի փոխվել»,-ասաց Աննա Գրիգորյանը:

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանին հաղթեցին բանտից և հիվանդանոցից .ՀՀ-ում նոր ընտրություններ կարող են լինել. Բադալյան

Հաջորդ գրառումը

Հաագայի դատական պրոցեսը Արցախի հարցում միջազգային ճիշտ ընկալումների ձևավորման մասին է. Եղիշե Կիրակոսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-քցել ա պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը ՊՆ է, ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025
Նորություններ

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025
Հաջորդ գրառումը

Հաագայի դատական պրոցեսը Արցախի հարցում միջազգային ճիշտ ընկալումների ձևավորման մասին է. Եղիշե Կիրակոսյան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-քցել ա պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը ՊՆ է, ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Փորձում են ամեն ինչ անել, որ հանդիպումը չլինի։ Ասեցին՝ ԳՇ պետի տեղակալը կգա, վեց հոգու հետ կհանդիպի, լրագրողների հետ զրույցում...

ԿարդալDetails

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական