Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրը չի կարող կախվածության մեջ դրվել Ադրբեջանի նմանատիպ պահանջից: Այս մասին իր ֆեյսբուքյան լայվում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը:
«Ալեն Սիմոնյանը մի քանի հայտարարություն է արել, որոնց պետք է անպայման անդրադառնալ: Նա ասել, որ խաղաղության պայմանագրում չպետք է որեւէ հիշատակում լինի Արցախի մասին, դա կարող է հայելային պահանջ ու ցանկություն առաջացնել Ադրբեջանի մոտ: Այսինքն ըստ նրա, եթե մենք ազգերի ինքորոշման հիման վրա Արցախի հարցը պնդում ենք, որ այն մտնի այսպես կոչված հայ-ադրբեջանական որեւէ փաստաթղթի մեջ, Ադրբեջանը նույն բանը պետք է անի մեր հանդեպ, էդ որտե՞ղի ադրբեջանցիներն են երբեւէ ինքնորոշվելու խնդիր դրել, Հայաստանի տարածքում ադրբեջանցիները որտե՞ղ են պատմական հայրենիք ունեցել, իր ասած խորքի մեջ կա սրիկայություն, ստորություն եւ անբարոյականություն: Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրը չի կարող կախվածության մեջ դրվել Ադրբեջանի նմանատիպ պահանջից: Նիկոլը, Ալենը եւ մյուսները այնքան են լեզու դրել Ալիեւի բերանը,որ նա բաց տեքստով ասում է` Արցախի հայերը պետք է ունենան նույն իրավունքները ու ազատությունները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները: Ադրնեջանը անգամ չի կարող ապահովել իր «էթնիկ» ծագումով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, ոչ մի կերպ, ուր մնաց մյուս ազգերի իրավունքներն ու ազատությունները»,- ասաց նա:
Անդրադառնալով ԵՄ մոնիթորինգային առաքելությունը որեւէ ագրեսիա Հարավսլավիայում չի կանխել, այլ միայն արձանագրել են կատարվածը:
«Ամբողջ աշխարհը, այդ թվում եվրապական երկրները գիտեն, որ Ադրբեջանն է հարձակվել մեզ, բա ինչու են սանկցիաներ չեն ընդունվում, թեկուզ ամենապրիմիտի ու պարզունակ: Բոլորը գիտեն, որ դուք այսօր ադբեջանական գազից ավելի շատ եք կախված, քան գալիք ընտրություններում հայերի ձայներից: Սիրելի հայեր, հելեք ձեր բոլոր կուսակցություններին դուք էլ թափ տվեք, մի թողեք միայն Երեւանի վրա»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսնյութում
https://www.facebook.com/armen.ashotyan/videos/3250837481896347
Աղբյուր՝ News.am