Նույնիսկ կենդանիներն ունեն հիշողություն։
Նույնիսկ շունը հիշում է՝ ով է իրեն ծեծել, ով է կերակրել, ով է սպանել, և ով է փրկել։
Նույնիսկ գազանը գիտի՝ որտեղից է եկել և որ տարածքն է պաշտպանում։
Իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունը համակարգված կերպով մեզ զրկում է անգամ դրանից՝ տարրական հիշողությունից։
Մեզ բացահայտորեն առաջարկում են մտավոր այլասերում։
Մեզ հրամայում են՝ դարձիր կենդանուց էլ պարզունակ։
Մոռացիր, թե ով և ինչպես էր քեզ սպանում։
Մոռացիր, թե ով էր քանդում քո տունը, ով էր քեզ քշում քո հողից, ով էր փորձում ջնջել քեզ պատմության երեսից։
Մոռացիր Ցեղասպանությունը։
Մոռացիր , թե ինչպես են քեզ քո տնից վռնդել։
Մոռացիր քո երեխաների թափած արյունը քո Հայրենիքի համար ։
Քեզ այս իշխանությունը ասում է – Մոռացիր այն ամենը, ինչ քեզ մարդ է դարձնում։
Թքիր նախնիներիդ գերեզմանների վրա։
Թքիր քո պատմության վրա։
Թքիր քո մշակույթի ու Քո Հավատի վրա։
Հայտարարիր հիշողությունը «վնասակար», արժանապատվությունը՝ «վտանգավոր», իսկ դիմադրությունը՝ «ծայրահեղականություն»։
Հայաստանի Հանրապետության իշխանությունը քեզ ասում է-Հանկարծ չմտածես դիմադրելու մասին, երբ կգամ քեզ սպանելու, եթե դիմադրես, ապա կլինի պատերազմ։
Կյանքի միակ իմաստը՝ հասցրու լափի/ուտելիքի, փողի ու էժան «կայֆերի»։
Դարձիր պատվազուրկ կենսազանգված։
Դարձիր միաբջիջ գոյություն՝ առանց արմատների, առանց անվան, առանց դեմքի։
Եվ այդ ժամանակ սրանք քեզ կխոստանան թավշյա «երջանկություն» և թուրքական «խաղաղություն»։
Բայց կա մի ճշմարտություն, որից փախուստ չկա։
Դու կարող ես մոռանալ, թե ով ես դու։
Իսկ թուրքը երբեք չի մոռանա, որ ապրում է քո տանը։
Նա երբեք չի մոռանա այն հաճույքը, որով թալանել, կոտորել ու սպանել է քեզ։
Նա երբեք չի մոռանա, թե ինչպես էր անպատիժ գալիս քո հողի և քո երեխաների հետևից։
Նա հիշում է դա։
Միշտ։
Եվ այդ պատճառով գլխավոր հարցը այն չէ, թե ինչպես են մեզ ստիպում մոռանալ, էժան ” կերով” թե ադրբեջանական բենզինով ։
Գլխավոր հարցը՝ ինչու։
Ինչու՞ են ՀՀ իշխանությունները ժողովրդին դարձնում ամնեզիայի մեջ գտնվող բիոզանգված։
Ինչու՞ են ջնջում հիշողությունը, եթե առանց հիշողության չկա դիմադրություն։
Ինչու՞ են ազգը դարձնում հոտ, եթե հոտը հեշտ է տանել մորթի։
Հիշողությունը անցյալ չէ։
Հիշողությունը զենք է։
Եվ նա, ով ժողովրդից խլում է ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, նրան թողնում է անզեն՝ մահվան և մոռացության առաջ, նրան պատրաստում է ոչ թե խաղաղության,
այլ վերջնական անհետացման։
Արման Աբովյան, քաղաքական վերլուծաբան





