«Ընտրություններին մասնակցած քաղաքացիներն իրենց քվեով ու մասանկցության թվով ցույց են տվել, որ դժգոհ են այսօրվա իշխանություններից:
Իբր մանդատ ունեն, հիմա էլ պողպատե՞»,-հեգնել է ՀՀԿ Խորհրդի անդամ Հայկ Մամիջանյանը «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ:
Ընդդիմադիր գործիչը կարծում է, որ չենք կարող ճոխություն թույլ տալ, որ որևէ իրական ընդդիմադիր ուժ իշխանությունների դեմ չպայքարի՝ ընտրելով ցանկացած պայքարի ձև:
«Մենք չափազանց երկար ժամանակ ճոխություն են ցույց տվել՝ կարծելով, որ կան իրավիճակներ, որոնց արձագանքել պետք չէ: Ոչ, պետք է հերքվի ցանկացած սուտ՝ կազինոների մասին լուրերից մինչև պողպատե մանդատ, որովհետև մենք հետո պետք է իբր ճշմարտություն դարձած քաղաքական աքսիոմներ հերքենք:
Որոշ քաղաքական ուժեր, օրինակ՝ «Լուսավոր Հայաստանը», որը խորհրդարանում խորշում էր ռադիլակ ընդդիմադիր կեցվածքից, զրկվեց իր ունեցած քաղաքական կապիտալից, այնպես որ սա բավական լաբ օրինակ է այն քաղաքական ուժերի համար, որոնք Նիկոլին կդիտարկեն սուբյեկտ, որի հետ հնարավոր է համագործակցել»,- նշեց Մամիջանյանը:
Հայաստանի Հանրապետությունն այսօր Արցախի անվտանգության հովանավորից վերածվել է Արցախին սոցիալական ծրագրեր փոխանցող օրգանի. նկատել է ՀՀԿ ներկայացուցիչը և հավելել, որ իշխանությունները շուտով թոշակ ու աշխատավարձ տալու համար նորից ստիպված է լինելու պարտք վերցնել, որովհետև Հայաստանի տնտեսությունն ուղղակի տապալված է: