Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի իշխանությունը երբևէ այսքան ծանր վիճակում չի եղել. Փաշինյանի վերարտադրվելու դեպքում կարող ենք Հայաստանն ընդգրկել Գինեսի գրքում. քաղաքագետ

26/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի որեւէ իշխանություն այսքան ծանր վիճակում չի եղել եւ այս իշխանության վերարտադրությունը անտրամաբանական է,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ նկատելով, որ, ճիշտ է, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար մնալը Նիկոլ Փաշինյանին դիրքային որոշ առավելություն տալիս է,սակայն փաստ է նաեւ այն, որ վերջին երեք տարիներին նրա արձանագրած ցուցանիշներն ուղղակի սարսափելի են։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, ինչով, ըստ էության դրվեց, արտահերթ ընտրությունների նախապատրաստման փուլի հիմքը։ Առաջիկա 14 օրերին նոր վարչապետ չընտրվելու դեպքում խորհրդարանը կլուծարվի եւ կնշանակվեն նոր ընտրություններ։

Քաղաքագետի կարծիքով՝ ընդդիմությունը չի առաջադրի վարչապետի թեկնածու և փաստացի խորհրդարանը կգնա ինքնալուծարման: Ըստ նրա՝ մի քանի ամիս առաջ շատ մեծ էր հավանականությունը, որ ընդդիմությունը կառաջադրի իր թեկնածուին, սակայն հիմա իրավիճակն այլ է: «Մի քանի ամիս առաջ երկրում այլ մթնոլորտ էր և Երևանում ցնցումներ էին: Ընդդիմության որոշումը պայմանավորված է նրանով, թե ինչ մթնոլորտ է տիրում երկրում: Այսօր հասարակությունը, համակերպվել է այն մտքի հետ, որ պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ և, հասկանալով այս հանգամանքը, կարծում եմ, որ ընդդիմությունը չի առաջադրի իր թեկնածուին, որպեսզի արտահերթ ընտրությունները կայանան», – նշեց քաղաքագետը:

Հրաժարական տալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը շարունակելու է մնալ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ինչի կապակցությամբ քաղաքական շրջանակները մտահոգություն են հայտնել, որ կօգտագործվի վարչական ռեսուրսը՝ իշխանությունների վերարտադրվելու համար։

«Իհարկե, եթե Փաշինյանը ժամանակավոր պաշտոնակատար չմնար, վերարտադրվելու համար , գործող իշխանության շանսերը գրեթե զրոյական կլինեին: Սակայն, այս պարագայում, ասել, որ Փաշինյանը մեծ շանսեր ունի պահպանել իշխանությունը, նույնպես դժվար է: Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը և պատերազմի արդյունքները, պետք է նշել, որ Հայաստանի իշխանությունը երբևէ այսքան ծանր իրավիճակում չի եղել»,- ասել է քաղաքագետն ու ավելացրել. «Ճիշտ է, Հայաստանում միշտ էլ իշխանությունները վերարտադրվել են, սակայն ոչ մի իշխանություն չի կորցրել Արցախի պետականությունը, 5.000 զոհ չի տվել, Հայաստանի տնտեսությունը կործանման եզրին չի կանգնեցրել: Այսինքն, սա ոչ ստանդարտ իրավիճակ է, և շատ դժվար է կանխատեսել, թե ինչ արդյունք է լինելու: Այն փաստը, որ Փաշինյանը մնացել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, նրան դիրքային առավելություն է տալիս, սակայն այն ցուցանիշները, որոնք նա ցուցաբերել է այս երեք տարվա ընթացքում ուղղակի սարսափելի են: Եվ մերժողականությունը, որը կա այս իշխանության հանդեպ շատ մեծ է»:

Քաղաքագետը համոզված է, որ այս իշխանությունը փորձելու է օգտագործել վարչական ռեսուրսը, սակայն շատ դժվար է կանխատեսել, թե որքանով դա կարող է օգնել իշխանությանը՝ վերարտադրվելու համար։

«Այսպիսի խայտառակ ցուցանիշներ երբևիցե չեն եղել նախկին իշխանության մոտ: Այո, 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը փաստացի պարտվեց, սակայն 1992-1994 թվականներին պատերազմի ժամանակ հայկական կողմը հաղթել էր: Հետագայում, Հայաստանը ոչ մի պարտություն չի կրել արտաքին ֆրոնտում և իշխանությունները վերարտադրվում էին, ինչը տրամաբանական էր: Սակայն, այս իշխանությունների վերարտադրությունը անտրամաբանական է, քանի որ համաշխարհային պատմության մեջ չկա մի դեպք, երբ պարտված իշխանությունը կարողանում է վերարտադրվել: Օրինակ, երկրորդ համաշխարհային պատերազմում պարտվելուց հետո, Գերմանիայի ղեկավար ` Հիտլերը, մտածում էր ոչ թե վերարտադրման, այլ ինքնասպանության մասին: Իսկ Էլչիբեյլը պատերազմում պարտվելուց մեկ տարի անց, հեռացավ իշխանությունից»,- արձանագրել է գործիչը:

Քաղաքագետը հիշեցրեց Սահակաշվիլիի օրինակը։ «Երբ նա 2003 թվականին եկավ իշխանության, Վրաստանը արդեն չեր վերահսկում Աբխազիան և Հարավային Օսիան, ավելին` այդ ժամանակ Թբիլիսին չեր վերահսկում նաև Աջարիան: Սահակաշվիլին իր կառավարման տարիներին կարողացավ Աջարիան վերադարձնել Վրաստանի վերահսկողության ներքո, նա նաև փորձեց վերադարձնել Հարավային Օսիան, սակայն դա նրան չհաջողվեց, իսկ ժողովուրդը չներեց այդ ժամանակվա ղեկավարին»,- ասաց նա՝ նկատելով, որ Փաշինյանը դեպքում իրավիճակը այլ է։


«Մենք Արցախում վերահսկում էինք ավելի քան 10.000 կմ տարածք: Փաշինյանի կառավարման տարիներին մենք կորցրեցինք այդ տարածքի 70% -ը, Հայաստանի հարավային սահմանները այլ իրավիճակի մեջ հայտնվեցին, մենք կորցրեցինք կոմունիկացիոն կարևորագույն հանգույցներ` հենց Հայաստանի տարածքում: Նաև հարցականի տակ է դրվել Արցախի պետականության խնդիրը, եւ թե արցախցիները ինչ հեռանկարներ են ունենալու Ղարաբաղում, կախված է ռուս խաղաղապահ ուժերից: Փաշինյանի օրոք շեշտակի վատացել է Հայաստանի վիճակը և նախկինում նման բան երբեք չի եղել: Եթե այս ամենից հետո Փաշինյանը կարողանա վերարտադրվել, մենք կարող ենք ընդգրկել Հայաստանը Գինեսի գրքում»,- ասաց Բոզոյանը:

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զերծ մնալ «Եռաբլուրում» գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի տեղադրման ինքնակամ աշխատանքներ իրականացնելուց. ՊՆ

Հաջորդ գրառումը

Սա միանշանակ քաղաքական հետապնդման շարունակությունն է․ Վահե Հակոբյան․ «Փաստինֆո»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Նորություններ

Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ, հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյան

02/02/2026
Հաջորդ գրառումը

Սա միանշանակ քաղաքական հետապնդման շարունակությունն է․ Վահե Հակոբյան․ «Փաստինֆո»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական