Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Հայաստանին ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց հրաժարվելու մեջ։
«Այսօր պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է 29-ամյա խաղաղ բնակիչ… Հայաստանը տարբեր պատրվակներով հրաժարվում է հստակ քարտեզներ տրամադրել»,–
ասվում է հաղորդագրությունում։
2020 թվականի նոյեմբերից զոհ է դարձել 346 ադրբեջանցի։
Ադրբեջանի արտգործնախարարության X-ի էջում նշվում է, որ ականները, որոնք իբրև թե Հայաստանն է տեղադրել, շարունակում են լուրջ խնդիրներ ծնել։