«Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում, նոր զինատեսակներ է գնում Ֆրանսիայից, արևմտյան այլ երկրներից և այլ կողմերից և իր տարածքում երրորդ կողմերի հետ զորավարժություններ է անցկացնում»,- Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամներից կազմված պատվիրակությանն ընդունելության ժամանակ, որը գլխավորել է Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։
АPА-ն հայտնում է, որ անդրադառնալով արևմտյան մի շարք կառույցներում Ադրբեջանի նկատմամբ «հակաադրբեջանական ուժերի անարդար վերաբերմունքին»՝ Ալիևն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Բաքվի նկատմամբ դիրքորոշումն ուղղակիորեն կապված է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման հետ»։