Որոշ թելեգրամյան ալիքներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Հայաստանը մերժել է BBC-ի թղթակիցներին մուտք գործել ադրբեջանական հրետակոծությունից տուժած տարածքներ:
Այս առնչությամբ Infoteka24 թելեգրամյան ալիքը կապ է հաստատել պատկան մարմինների հետ, որոնք հերքեցին այս տեղեկությունը՝ հավելելով, որ հենց այս լրատվամիջոցի ներկայացուցիչներն են հրաժարվել ընդունել ագրեսիայից տուժած գոտիներ այցելելու Հայաստանի առաջարկը։