Չնայած Ադրբեջանի խաղաղասիրական ջանքերին՝ Հայաստանը չի դադարեցնում սադրանքները. Պորտուգալիայի Հանրապետության միջազգային հարաբերությունների և համագործակցության գծով պետքարտուղար Ֆրանցիսկո Անդրեի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Հայաստանը, իր պարտավորություններին հակառակ, իբր դուրս չի բերում իր զինված ուժերը ադրբեջանական տարածքներից և շարունակում է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել։
Ընդգծելով, որ Ադրբեջանի «ազատագարված» տարածքները հայտարարվել են կանաչ էներգիայի գոտիներ՝ Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է այլընտրանքային էներգիայի ոլորտում Եվրամիության հետ համագործակցության մասին։