Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը TRIPP-ում՝ օբյեկտ, ոչ թե սուբյեկտ․ Սուրեն Սուրենյանց

17/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի, մասնավորապես՝ TRIPP նախաձեռնության շուրջ, առավելապես ներքին քաղաքական մանիպուլյացիայի դրսևորում են՝ իրական պատասխանատվությունը քողարկելու և ռազմավարական ձախողումները այլ ուղղությամբ տեղափոխելու նպատակով։

Փաշինյանը փաստացի փորձում է TRIPP-ի՝ Հայաստանի տարածքով (Նախիջևանից հետո), չշարունակվելու պատասխանատվությունը վերագրել Ռուսաստանին՝ հիմնավորելով դա այն հանգամանքով, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է ռուսական կառավարման ներքո։

Մինչդեռ TRIPP-ի քաղաքական ճարտարապետությունը ի սկզբանե չի ենթադրել Հայաստանի ներգրավում(Նախիջևանից հետո)։ Եթե Թուրքիան կառուցում է Կարս–Իգդիր–Նախիջևան երկաթուղին՝ բացահայտորեն շրջանցելով Հայաստանը, ապա ակնհայտ է, որ ռազմավարական որոշումը կայացվել է Վաշինգտոն- Անկարա–Բաքու առանցքում, ոչ թե Մոսկվայում։

Այս համատեքստում Ռուսաստանը վերածվում է հարմար արտաքին գործոնի, որի վրա հնարավոր է բարդել սեփական բանակցային անարդյունավետության պատասխանատվությունը։ Իրականում TRIPP-ը իր ներկայիս ձևաչափով չի ենթադրում Հայաստանի ապաշրջափակում, և սա Հայաստանի իշխանության քաղաքական ու դիվանագիտական ձախողման հետևանք է։

Հայաստանի երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Ռուսական կողմը իրականացնում է միայն հավատարմագրային՝ կոնցեսիոն կառավարում, որը որևէ կերպ համարժեք չի սուվերեն վերահսկման։ Միջազգային պրակտիկայում չկա այնպիսի օրինակ, երբ խոշոր ենթակառուցվածքային կամ տրանսպորտային նախագիծը մերժվի բացառապես այն պատճառով, որ տվյալ ենթակառուցվածքը կառավարվում է երրորդ երկրի ընկերության կողմից։ Եթե այդ գործոնը իսկապես վճռորոշ լիներ, ապա աշխարհում տասնյակ միջպետական երթուղիներ պարզապես չէին գործի։

Հետևաբար, ռուսական կառավարման հանգամանքը չի կարող դիտարկվել որպես իրական «ծանրակշիռ» պատճառ։ Այն առավելագույնը հետադարձ արդարացում է՝ արդեն իսկ ընդունված քաղաքական որոշման համար։

Փաշինյանի այն առաջարկը, ըստ որի «մի բարեկամ երկիր կարող է Ռուսաստանից գնել երկաթուղու կառավարման իրավունքը», քաղաքական ազդակ է՝ ուղղված թե՛ ներքին լսարանին, թե՛ արտաքին դերակատարներին։ Այդ ձևակերպմամբ փորձ է արվում Հայաստանի ռազմավարական կողմնորոշման փոփոխությունը ներկայացնել որպես տնտեսական անհրաժեշտություն՝ խուսափելով դրա քաղաքական բաղադրիչի քննարկումից։

Իրականում խոսքը վերաբերում է ոչ թե երկաթուղուն, այլ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը։ Եվ այս համատեքստում շատ ավելի ազնիվ ու քաղաքականապես հասուն կլիներ, եթե իշխանությունը ուղիղ հայտարարեր, որ նպատակ ունի երկիրը դուրս բերել ռուսական ուղեծրից՝ ընդունելով այդ որոշման բոլոր ռիսկերը, հետևանքները և պատասխանատվությունը։

TRIPP-ի շուրջ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները չեն առաջարկում Հայաստանի ապաշրջափակման իրատեսական մոդել և չեն ձևավորում ենթակառուցվածքային երկարաժամկետ ռազմավարություն։ Դրանք առավելապես ծառայում են ներքին քաղաքական նպատակների՝ դիվանագիտական ձախողումները արտաքին գործոնների վրա բարդելու և ռազմավարական շրջադարձը ներկայացնելու որպես տեխնիկական գործընթաց։

Արդյունքում Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանային նախագծերի օբյեկտ, այլ ոչ թե ինքնուրույն սուբյեկտ։

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ, պատմաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանությունը մանևրում է՝ և՛ ներսի, և՛ դրսի աղմուկից խուսափելու համար. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Բաքվում Ռուբեն Վարդանյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկման

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Սիվիլնեթ

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ես երաշխավորում եմ, որ պատերազմ չի լինի. Ռոբերտ Քոչարյան

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձևավորեք եթերում «փոխաջակցության դաշինք» և կտեսնեք, թե ինչպես է ձևավորվում հենց եթերում «կոնսենսուս մինուս 1-ը». Վլադիմիր Մարտիրոսյան

04/06/2026
Հաջորդ գրառումը

Բաքվում Ռուբեն Վարդանյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկման

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական