«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Գեղամ Նազարյանը, ինչպես նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հրաժարվեցին մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին և լքեցին դահլիճը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն ի սկզբանե չէր մասնակցում առաջին նիստին, քանի որ, ինչպես նշեց Անդրանիկ Քոչարյանը, նա չի լրացրել գաղտնիությանը վերաբերող փաստաթղթերը:
«Մենք հիմա լքում ենք դահլիճը, մենք ենք որոշում կայացնում մեզ համար, եթե, մարդ ես, մի օր նպատակահարմար համարենք, կարող է գանք, շարունակենք մասնակցել»,- հայտարարել է Գեղամ Մանուկյանը։