Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է.
Լուսանկարում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան տակ փողերի լվացման, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման ու իմ ստորագրությամբ ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման գործողությունների մեջ կասկածվող Հայկակ Արշամյանն է:
Կենսագրությունից տեղեկանում ենք, որ 2018 թ. աշխատել է վերջերս սափրված Նիկոլ Փաշինյանի օգնական և ժանրի կանոնների համաձայն, պատմական գիտությունների թեկնածու Հայկակը մորուք էր թողել` որպես առաջնորդին հավատարիմ լինելու ու թավշուկների կաստային հարելու իր պատրաստակամության ապացույց:
Ավելի վաղ Հայկակ Արշամյանը աշխատել է «Թրասնփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն (!!!) կենտրոն ՀԿ-ում որպես հաղորդակցության և ջատագովության համակարգող։ Կրկնում եմ հաղորդակցության, ասել կուզի` կոմունիկացիայի ու ջատագովության համակարգող: Տերդ մեռնի գիտություն…Այս տարի երկու գրություն եմ ուղղել այս պատմաբանին, պահանջելով, որ ինձ լրատվամիջոցների ներկայությամբ ցույց տա իմ ստորագրությամբ 2016 թ. կնքված պայմանագրի մայր օրինակը, որի համաձայն 820.000 ԱՄՆ դոլարը ի պահ էր տրվել հիմնադրամին` հինգ տարի ժամկետով:
Հայկակը համառորեն չի ուզում դա անի:
Զավեշտալի է, չէ՞ նույն ֆակուլտետի շրջանավարտ, պատմական գիտությունների թեկնածուն չի ցանկանում հանդիպել պատմական գիտությունների դոկտորի հետ` թեկուզ որպես կոլեգա:
Այդ իսկ պատճառով նրան ժամանակավոր գրանցում ենք պատմակեղծարարների պատկերասրահում` փաստաթղթեր կեղծողների ու ոչնչացնողների սրահում:
Ու քանի որ ես միշտ բարի ու մեծահոգի եմ, պատմակեղծարարի ու հանցագործի մեղադրանքները կհանվեն Հայկակ Արշամյանի վրայից, եթե վերջինս ինձ ու զլմների ներկայացուցիչներին կհրավիրի հիմնադրամի գրասենյակ ու ցույց կտա իմ ստորագրությամբ ի պահ տրված գումարի պայմանագրի օրինակը, բանկային հաշվեհամարի վաղաժամկետ փակելու որոշումը, վճարված տուգանքի կտրոնը և, ամենակարևորը` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումը` այդ այդ գումարի նպատակային օգտագործման մասին:
Հաշվեհամարը փակվել է 2018 թ. մայիսի 15-ին: Lուրջ հիմքեր կան կասկածելու, որ այն կանխիկացվել ու դուրս է բերվել Հայաստանից: Նշեմ նաև, որ ԱԱԾ-ի ներկայացուցչի հավաստմամբ, հիշյալ պայմանագրի օրինակը նույնպես ոչնչացված է, այնպես ինչպես ոչնչացվել է ՀՑԹԻ օրինակը` Հարություն Մարությանի տնօրինության օրոք:
Այսօր կոռուպցիոն լրջագույն մեղադրանքի տակ գտնվող «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամը տելետոն է անցկացնելու: Գումար փոխանցելիս հիշեք այս խայտառակ ու քստմնելի պատմության մասին…