Հայ-ռուսական համալսարանում մայիսի 12-ին տեղի է ունեցել համալսարանի ընդհանուր ժողովը՝ ռեկտորի ընտրության օրակարգով։
«ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական, վարչական կազմերից և ուսանողներից ընտրված պատվիրակները փակ գաղտնի քվեարկությամբ (216 կողմ և 147 դեմ ձայների հարաբերակցությամբ) տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանին ընտրել են ռեկտորի պաշտոնում: Մինչև քվեարկության մեկնարկը՝ ՀՌՀ ռեկտորի մեկ այլ թեկնածու, փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանն ինքնաբացարկ էր հայտնել։
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը նախապես հայտնել էր, որ ընտրություններին չի առաջադրվելու։