Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ ռազմագերիների խոշտանգման և սպանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

14/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ ռազմագերիների խոշտանգման և սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել էր ադրբեջանցիների վայրագությունները վկայող հերթական տեսանյութը, ընդ որում, տեսանյութը տարածվել է դիտավորյալ՝ նախապես փակելով ռազմական հանցագործություններ կատարող ադրբեջանցիների դեմքերը՝ հետագայում դրանց նույնականացումից խուսափելու համար։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները խոշտանգում հայ զինծառայողներին։ Դեպքը վերաբերում է ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիային։

Տեսանյութում երևացող՝ ադրբեջանցիների կողմից բռնության ենթարկվող երեք զինծառայողների ինքնությունը հայտնի է, տեղանքը՝ նույնականացված։ Դեպքը տեղի է ունեցել Արտանիշի դիրքերից մեկում, ոճրագործությունն իրականացրել են «Յաշմա» ջոկատի զինծառայողները։

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր, որ եղել է տեղեկատվություն՝ գերեվարման վերաբերյալ, որից հետո հայկական կողմը ստացել է նրանց դիերը, որոնց ուսումնասիրությունը ավելի է խորացրել գերևարման ընթացքում սպանված լինելու կանխավարկածը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչությունից մեզ հետ զրույցում ևս փաստել էին, որ տեսանյութում երևացող զինծառայողները, ինչպես նաև՝ տեղանքը նույնականացված են, կադրերում երևում է, որ զինծառայողները ողջ են և վիրավոր, սակայն զինծառայողներին սպանված են վերադարձրել։ Այլ խոսքով՝փաստացի հայ ռազմագերիներին դաժանաբար սպանում են և մարմինները հայկական կողմին փոխանցում որպես մարտի դաշտում զոհված զինծառայողի մարմին։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 148-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձի սպանությունը և միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ կամ օկուպացված տարածքում պետի, հրամանատարի, վերադասի կամ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների սահմաններում բոլոր հնարավոր միջոցները չձեռնարկելը՝ ենթակայի կողմից ռազմագերու սպանությունը կանխելու համար, եթե նա իմացել է, որ իր ենթական կատարում կամ մտադրվում է կատարել նշված հանցանքներից որևէ մեկը, և եթե իր իրավասության սահմաններում նա չի ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` այդ հանցագործությունը խափանելու կամ կանխելու համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում 3 հայ կա

Հաջորդ գրառումը

Դեմ չենք Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, սակայն բանակցությունը չպետք է տեղի ունենա միջազգային ճանաչված հարթակից դուրս. Դավիթ Բաբայան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Դեմ չենք Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, սակայն բանակցությունը չպետք է տեղի ունենա միջազգային ճանաչված հարթակից դուրս. Դավիթ Բաբայան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական