Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-ամերիկյան հարաբերությունները խորանում են, խորանալու են, և երկուստեք շահագրգռվածություն կա դա անելու. Արսեն Թորոսյան

09/02/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարծում եմ՝ որևէ գաղտնի բան չկա Վենսի այցի շրջանակներում քննարկվող հարցերի օրակարգերում. Հայաստանի Հանրապետությունը խորացնում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ավելին՝ մենք ունենք նաև արդեն ռազմավարական մակարդակի հարաբերություններ և նաև դրանից բխող ոլորտային հարաբերություններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Նախորդ տարվա օգոստոսի 8-ին խաղաղության հռչակագրի ստորագրումից հետո արդեն իսկ տեղի են ունեցել դրական զարգացումներ՝ ստորագրված տարբեր ուղղություններով։ Գիտեք, որ մի քանի հուշագրեր էին ստորագրվել, որոնցով մենք ունենք առաջընթաց՝ արհեստական բանականության մասով, էներգետիկայի մասով, ապաշրջափակման մասով։

Ես չեմ սիրում պաթետիկ բառեր օգտագործել, բայց ԱՄՆ փոխնախագահի այցն իրականում պատմական է, որովհետև երբևէ տեղի չի ունեցել։ Սա առաջին նման այցն է, և նրան պետք է վերաբերվել հենց այդպես։ Սա նշանն է նրա, որ հարաբերությունները խորանում են, խորանալու են, և երկուստեք շահագրգռվածություն կա դա անելու։ Մենք այդ տրամաբանության մեջ շարունակելու ենք աշխատել մեր ամերիկյան գործընկերների հետ»,-ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ԱՄՆ փոխնախագահի այցը Երևան և Բաքու կհանգեցնի խաղաղության պայմանագրի կնքման, Թորոսյանը պատասխանեց՝ ինքը չի կարող ուղիղ պատասխանել՝ այցը որևէ կերպ կազդի, թե չի ազդի, բայց խաղաղության պրոցեսն առաջ տանելը և դրա շրջանակներում խաղաղության համաձայնագիրը վերջնական կնքելը ամենօրյա աշխատանք է պահանջում, ինչն էլ իրենք իրականացնում են արդեն երկար տարիներ։

Արսեն Թորոսյանը չկիսեց այն կարծիքը, որ Վենսը Բաքու գնում է առավել հագեցած օրակարգով։ «Այսինքն՝ մեր օրակարգը հագեցած չի, իրենցը հագեցա՞ծ է։ Այդ նսեմացման քաղաքականությանը եկեք վերջ տանք։ Ի՞նչ է նշանակում առավել հագեցած կամ առավել քիչ հագեցած։ Մեր օրակարգն էլ է շատ հագեցած, և մենք էլ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բազմապիսի, բազմավեկտոր հարաբերություններ և քաղաքականություն վարում՝ բոլոր ուղղություններով։

Կա ռազմավարական փաստաթուղթ՝ ստորագրված ԱՄՆ- հետ,  որտեղ նշված են ուղղություններ, բայց, իհարկե, մենք դրանցով չենք սահմանափակվում, և ընդհանրապես երկու երկրների միջև, երբ խորացող հարաբերություններ են լինում, բոլոր ուղղություններով էլ այդ հարաբերությունները խորանում են»,- ասաց նախարարը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չեմ կարծում, որ իրենց կյանքում դա որևէ բան է փոխում. Արսեն Թորոսյանը՝ «Արցախից բռնի տեղահանված» ձևակերպումից խուսափելու մասին

Հաջորդ գրառումը

Արցախի խորհրդարանի նախագահի բաց նամակը ԱՄՆ փոխնախագահ Ջ․ Դ․ Վենսին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մենք զրոյից բանակ ենք ստեղծել. Փաշինյան

26/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարկո Ռուբիոն կնոջ հետ ժամանել է Երևան

26/05/2026
Նորություններ

«Արմեն Դուլյան» առաջին մրցանակին արժանացել է Արամ Աբրահամյանը

26/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախի խորհրդարանի նախագահի բաց նամակը ԱՄՆ փոխնախագահ Ջ․ Դ․ Վենսին

Ամենաշատ ընթերցվածը

Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք

25/05/2026

Վիլեն Գաբրիելյան կոչված հակահայը թույնով լցված խոսք է հնչեցնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ «Մարդ» ով բարոյական ցածր ու խեղված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական