Հայ-ադրբեջանական կարգավորման խնդիրը առաջվա պես պահպանում է արդիականությունը: Այստեղ երկու մարտահրավեր կա: Դրա մասին սոցցանցերում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Մի կողմից՝ Միացյալ Նահանգներն ու նրա եվրոպական դաշնակիցները փորձում են զբաղեցնել խաղաղ գործընթացի գլխավոր մոդերատորի և հովանավորի տեղը։
Նրանք կարծես թե չեն նկատում Մոսկվայի նմանատիպ ձգտումները, բայց դե ֆակտո ձգտում են նվազագույնի հասցնել Ռուսաստանի ներգրավվածությունը։
Մյուս կողմից, հայ-ռուսական հարաբերությունները բարդ փուլում են: Ղարաբաղի կորստի ցնցումը դեռևս կարևոր գործոն է Հայաստանում հասարակական մտայնությունները ձևավորելու առումով։
«Իհարկե, Ադրբեջան իմ այցից հետո ես կկապվեմ վարչապետ Փաշինյանի հետ և կպատմեմ մեր բանակցությունների արդյունքների մասին»,- Ալիևի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահը։
Մոսկվայի համար չափազանց կարևոր է չկորցնել և՛ Բաքվի և՛ Երևանի հետ կառուցողական հարաբերություններ պահպանող միջնորդի կարգավիճակը։
Թեև ամեն օր այս խնդրի լուծումն զանազան պատճառներով ավելի է դժվարանում»,- գրել է Մարկեդոնովը։