ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններում տիրող իրավիճակը։
«Այժմ գլխավոր խնդիրը Ռուսաստանի տարածքից հակառակորդին դուրս մղելն է։ Կիևը Կուրսկի վրա հարձակմամբ փորձում էր բարելավել հետագա բանակցություններում իր դիրքերը։ Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը, երբ հարվածաներ են հասցվում խաղաղ բնակիչների և ենթակառուցվածքների ուղղությամբ։ Արևմուտքը Ռուսաստանի դեմ պատերազմում է ուկրաինացիների ձեռքով։ Կիևը կշարունակի ապակայունացման փորձերը ՌԴ սահմանամերձ շրջաններում, այդ թվում՝ Բրյանսկում։ Հակառակորդն արժանի պատասխան կստանա, և Ռուսաստանի առջև դրված բոլոր նպատակները կիրականացվեն»,- ասել է Պուտինը։
Այսօրվա դրությամբ Կուրսկի մարզում իրավիճակը բարդ է, հակառակորդի վերահսկողության տակ է մնում 28 բնակավայր։ Այս մասին հայտնել է նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը՝ տեսակապի ձևաչափով ելույթ ունենալով ՌԴ նախագահի և կառավարության անդամների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ։
Սմիրնովի խոսքով՝ գրավյալ տարածքներում գտնվում է մոտ 2000 մարդ, որոնց ճակատագիրը դեռ հայտնի չէ։