Բրիտանացի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որի արդյունքում եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսի հակամարմիններ կարող են հայտնվել նաև նրանց մոտ, ում մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել:
Փորձին մասնակցել է 300 մարդ: Պարզվել է, որ նրանց 5%-ի մոտ առկա են COVID-19-ի հակամարմիններ: Հետազոտողների կարծիքով, դրանք ի հայտ են գալիս «հարակից վիրուսով» վարակվելուց հետո:
Սակայն շատ գիտնականներ գտնում են, որ նույնիսկ հակամարմինների բարձր քանակը չպետք է մարդուն անվտանգության կեղծ զգացողություն տա: Ցանկացած դեպքում, հիվանդանալուց հետո պատվաստումը կտա ամենաէական պաշտպանությունը: