Ներարկումից հետո ռուսական պատվաստանյութի գործունեությունը, դրա պաշտպանիչ հատկությունները կպահպանվեն ոչ թե կարճ ժամանակահատվածում՝ կես տարի կամ մեկ տարի, այլ առնվազն երկու տարի։ Այդ մասին Россия-1 հեռուստաալիքի 60 минут ծրագրի եթերում ասել է ՌԴ Առողջապահության նախարարության Գամալեյիի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը: