Ժաննա Անդրեասյանը դեռ մնում է ԿԳՄՍ նախարարի իր պաշտոնին՝ շարունակելով ոչնչացրել իր վերահսկողությանը վստահված ոլորտները, համառելով չչեղարկել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի պիղծ դասագիրքը:
«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման անդամները, հավատարիմ իրենց առաջարկած 24- ժամյա պայմանին, հունվարի 31-ին՝ ժամը 15:00-ին, «գալիս են Ժաննա Անդրեասյանի հետևից»՝ բողոքի ակցիան կրկնելով ԿԳՄՍ նախարարության շենքին դիմաց (Վազգեն Սարգսյան փողոց 3, կառավարության տուն 2):
Կոչ ենք անում հայ ծնողներին, աշակերտներին, ուսուցիչներին, ակադեմականներին, հասարակական գործիչներին, պրոֆեսիոնալ խմբավորումներին և համայնքներին, մեր ապագա սերունդների արժեհամակարգը եւ ինքնությունը վտանգված համարող հայրենասեր մարդկանց եւ մեր ժողովուրդին, ազգային անվտանգության խնդիրների լուծմամբ հետաքրքրված անձանց նշված ժամին միանալ ակցիային։
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՀԱՅ ՄԱՐԴ. ՄԻԱՑԻ՛Ր ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋԻ ԱՅՍ ՇԱՐԺՄԱՆԸ:
«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը»
շարժման նախաձեռնող մարմին