Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կլինի 6-7 ուժ, որոնք կարող են 5 տոկոսի շեմը հաղթահարել ընտրություններում». Կարեն Քոչարյան

01/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀԿ-ն ապրիլի 29-ին պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ «Հայրենիք» կուսակցության հետ դաշինք կազմելով։

«Հաշվի առնելով կապիտուլյանտին իշխանությունից հեռացնելու կենսական հրամայականը, այդ նպատակի համար բոլոր միջոցների և ջանքերի գործադրման կարևորությունը, ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումները, ՀՀԿ-ն որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու դեպքում մասնակցել այդ համապետական գործընթացին։

Մասնակցության հնարավոր ձևաչափերի և համագործակցային առկա առաջարկությունների ամփոփման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ։

Միաժամանակ արձանագրվել են գործող դավադիր վարչակազմի հակասահմանադրական, հակաօրինական, միահեծան և ռեպրեսիվ գործողությունները, որոնք անվստահության և ապալեգիտիմացման ական են դնում այս գործընթացի տակ»,- այս մասին հրավիրած ասուլիսի ժամանակ ասել էր Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

168.am–ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադառնալով «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքին և հնարավորություններին, նկատեց՝ երկու ուժերի համար պլյուսներն ավելի շատ են դաշինքով, քան, եթե առանձին-առանձին մասնակցեն ընտրություններին։

«Կարծում եմ՝ կլինի 6-7 ուժ, որոնք կարող են 5 տոկոսի շեմը հաղթահարել, դա, բնականաբար, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի դաշինքներն են, կլինի նաև «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքը, Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, իսկ մնացած ուժերը պարզապես լինելու են օլիմպիական սկզբունքով, որոնց համար կարևորը մասնակցելն է, այլ ոչ թե հաղթելը»,- նշեց Կարեն Քոչարյանը։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը խորհրդարանում մեծամասնություն կազմելու հնարավորություններ ունի՞, Կարեն Քոչարյանը պատասխանեց, որ չի կարող գուշակել, սակայն հնարավորություններ ունեն բոլորը։

«Ցավոք, Նիկոլ Փաշինյանը շանս ունի․ հաղթել ասելով, նկատի չունեմ, որ 50 տոկոսի շեմը կանցնի, այլ նկատի ունեմ, որ անցողիկ շեմը կհաղթահարի և կանցնի խորհրդարան։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կանցնի առանց վարչական ռեսուրսի օգտագործման, սակայն հաղթել առանց վարչական ռեսուրսի՝ չի կարող»,- հավելեց Կարեն Քոչարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սա հատված է Կառավարության հնգամյա ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցից». Հովհաննես Ավետիսյան

Հաջորդ գրառումը

Փաշինյանը կարող էր Կազանից վերադառնալ 82 դոլարով, բայց նախընտրել է 50.000 դոլարանոց չարթերը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

01/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026
Մշակութային

Գեղեցիկ ավանդույթներով մեծարվեց Սայաթ-Նովայի անմահ երգն ու երաժշտությունը. Վիրահայոց թեմ

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հարձակվել են Նաիրի Հոխիկյանի տան վրա, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյել

31/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը կարող էր Կազանից վերադառնալ 82 դոլարով, բայց նախընտրել է 50.000 դոլարանոց չարթերը

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հարձակվել են Նաիրի Հոխիկյանի տան վրա, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյել

31/05/2026

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ահազանգում է. Այսօր ցերեկը իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Սիրելի հայրենակիցներ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական