Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզաբանել են Գյումրիի ավագանու անդամի՝ մանդատից հրաժարվելու, հետո փոշմանելու հետ կապպված իրավիճակը:
ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը մասնավորապես, նշել է, որ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Գյումրիի քաղաքապետից գրություն էր ստացել, որ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը վայր է դնում մանդատը, սակայն երկու օրվա մեջ նորից գրություն է ստացել, որ չի հրաժարվում մանդատից:
«Դա է պատճառը, որ ընտրատեղամասային հանձնաժողովը նիստ չի գումարել՝ մանդատը հաջորդ անդամին փոխանցելու համար: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիմել է քաղաքապետարան՝ մանրամասնելու, թե որ դիմումը հիմք ընդունի: Քաղաքապետը պետք է պատասխանի պաշտոնապես, սակայն դեռ քաղաքապետարանից գրություն չկա»,- նշել է ԿԸՀ խոսնակը:
Հիշեցնենք, որ«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ, փաստաբան Սոս Հակոբյանը տեղեկացրել էր, որ «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը ապրիլի 21-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել քաղաքապետին, վերջինս էլ արձանագրություն է կազմել և ուղարկել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Սակայն երկու օր անց Կարեն Բադալյանը նոր դիմում է ներկայացրել, որով խնդրել է անտեսել իմ դիմումը, նշել է, որ ցանկանում է շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ և ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համայնքի ղեկավարից ստանալով հրաժարականի մասին արձանագրությունը սահմանված 7-օրյա ժամկետում պետք է արձանագրություն կազմեր և մանդատը դաշինքի հաջորդ անդամին փոխանցելու որոշում կայացներ, ինչը չի արել: Սոս Հակոբյանի խոսքով, դրանով նա խախտել է գործող օրենսդրության պահանջները:
Ընդդիմադիրները մտավածություն ունեն, որ ՔՊ-ն ցանկանում է մանդատ գողանալ «Մեր քաղաքը» դաշինքից:
ՔՊ-ն Գյումրիի ավագանիում ունի 14 մանդատ, նրան չի բավարարում 3 մանդատ, որպեսզի կարողանա քաղաքապետ ընտրել սեփական թեկնածուին: